Տարածաշրջան12:40, 29 Հուլիս 2015
Սիրիային սահմանակից 4 թուրքական շրջաններ անվտանգության հատուկ գոտի են հայտարարվել

Թուրքիայի Քիլիս նահանգի ղեկավարությունը Սիրիային սահմանանակից 4 թուրքական շրջաններ անվտանգության հատուկ գոտի է հայտարարել:
Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի` Քիլիսի նահանգապետարանի գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ որոշ շրջաններում անվտանգության գոտի հայտարարելու նպատակը Սիրիայի սահմանին անվտանգության ապահովմանն աջակցելն է, ինչպես նաև քաղաքացիների կյանքի և ունեցվածքի պաշտպանության ապահովումն ու հնարավոր վտանգների չեզոքացնելը:
Նշվում է նաև, որ որոշումը կայացվել է «արգելված ռազմական գոտիների ու անվտանգության գոտիների մասին» թիվ 2565 օրենքի հիման վրա:
Աղբյուրի հաղորդմամբ` անվտանգության գոտու մասին որոշումը ուժի մեջ կլինի հուլիսի 30-ի ժամը 13:00-ից մինչև օգոստոսի 5-ի նույն ժամը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |