Հասարակական09:29, 29 Հուլիս 2015
Գարո Փայլանը Սուրուչում զոհված երիտասարդների հիշատակին ծառ է տնկել

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմից ընտրված պատգամավոր Գարո Փայլանը այցելել է հայկական «Քամփ Արմեն» ճամբար, որը վերադարձնելու համար արդեն ամիսներ է, ինչ հայ երիտասարդները պայքար են մղում, սակայն ճամբարի ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ: Տեղեկացնում է «Ակօս»-ը:
Հայ պատգամավորը «Քամփ Արմեն»-ի բակում Սուրուչում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհված երիտասարդների հիշատակին ծառեր է տնկել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ուրֆա նահանգի Սուրուչ շրջանի «Ամարա» մշակության կենտրոնի դիմաց հուլիսի 20-ին մահապարտ ահաբեկիչը պայթեցրել էր իրեն: Կենտրոնում տեղակայվել էր «Սոցիալիստ երիտասարդական միությունների ֆեդերացիայի» 300 հոգանոց խումբը: Խումբը պատրաստվում էր ուղևորվել Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի` աջակցելու քաղաքի վերականգնմանը: Պայթյունի հետևանքով զոհվել է 32 մարդ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |