Տարածաշրջան12:18, 30 Հուլիս 2015
Թուրքիայի օդուժը կրկին ռմբակոծել է Հյուսիսային Իրաքում գտնվող ՔԲԿ-ի դիրքերը

Թուրքիայի Զինված Ուժերի F-16 կործանիչները ռմբակոծել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության»՝ Հյուսիսային Իրաքում գտնվող (PKK-ՔԲԿ) ճամբարները:
Թուրքական «Sabah» պարբերականը տեղեկացնում է, որ ՔԲԿ-ի ռազմական ճամբարները ռմբակոծվել են երեկ երեկոյան: F-16 կործանիչները թռիչքն իրականացրել էին Դիարբեքիրում տեղայված ավիաբազայից:
Թուրքական կործանիչները հարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում ՔԲԿ-ին պատկանող Հաքուրք Քելաշին, Հիներե շրջաններին և Քանդիլ սարի ստորոտին գտնվող Մերեդո, Քորթեք, Մելեյան, Սիլվե գյուղերի տարածքները:
Թուրքական պարբերականը հայտնում է, որ ավիահարվածից ՔԲԿ-ին պատկանող բազմաթիվ ապաստարաններ են ոչնչացվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |