Իրավական08:55, 31 Հուլիս 2015
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը պահանջել է հետաքննություն սկսել Ադանայի քաղաքապետի դեմ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (CHP-ԺՀԿ) ընտրված պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան հայազգի Սելինա Դողանը արդարադատության նախարարին ուղղված գրավոր հարցադրում է ներկայացրել:
Հարցադրման մեջ հայ պատգամավորը պահանջել է հետաքննություն սկսել Ադանայի ազգայնական քաղաքապետ Հուսեյն Սյոզլուի դեմ Twitter-ում հայ պատգամավորներին վիրավորող գրառում կատարելու համար:
Տիկին Դողանը մասնավորապես նշել է. «Որևէ ժողովրդի կամ մարդկանց խմբի այլ ժողովրդից կամ մարդկանց խմբից բարձր դասելը հանցագործություն է: Որևէ պետություն չի կարող և չպետք է դիտորդի կարգավիճակում մնա, երբ իր քաղաքացիների մի հատվածը մյուս հատվածին ճնշում կամ նվաստացնում է: Թուրքիայի քրեական օրենսգրքի 216 հոդվածով ձևակերպվում է, որ «ժողովրդին ատելության և թշնամության դրդելը» հանցագործություն է: Չնայած այն հանգամանքին, գրեթե ամեն օր ազգային ու կրոնական փոքրամասնությունների դեմ ատելություն պարունակող ստորացուցիչ արտահայտություններ են կիրառվում»:
Հայ պատգամավորը` արդարադատության նախարարին ուղղված իր գրության մեջ հետևյալ հարցերն է ուղղել.
- 2005 թվականից մինչև այսօր 216 հոդվածի հատկանիշներով քանի՞ հոգու վերաբերյալ է հետաքննություն կատարվել:
- 2005 թվականից մինչև այսօր 216 հոդվածի հատկանիշներով քանի՞ հոգու դեմ է դատավարություն սկսվել:
- 2005 թվականից մինչև այսօր 216 հոդվածի հատկանիշներով քանի՞ հոգի է դատապարտվել:
- Նույն ժամանակահատվածում 216 հոդվածի շրջանակներում բացված դատավարություններից քանի՞սն է վերաբերել ազգային ու կրոնական փոքրամասնությունների դեմ կատարված հանցագործություններին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) անդամ հանդիսացող Ադանայի քաղաքապետ Հուսեյն Սյոզլուն Twitter-ի էջում Մեջլիս անցած 3 հայ պատգամավոներին վիրավորող գրառում էր կատարել՝ վերջիններիս կապելով Թուրքիայի հասարակաց տների ցանցի նախկին սեփականատեր հայազգի Մաթիլդա Մանուկյանի անվան հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |