Հասարակական07:28, 31 Հուլիս 2015
Թուրքիայի 78.6 մլն բնակչությունից 39.9 միլիոնը իգական սեռի է, 38.6 միլիոնը՝ արական

ՄԱԿ-ը հրապարակել է իր աշխարհի բնակչության վերաբերյալ 2015 թվականի զեկույցը: Թուրքական «Radikal» պարբերականը տեղեկացնում, որ վերոհիշյալ զեկույցում տեղ գտած տվյալների համաձայն՝ Թուրքիայի բնակչությունը ներկայումս կազմում է 78.6 մլն, որից 39.9 մլն իգական սեռի է, 38.6 միլիոնը՝ արական:
Այսպիսով, Թուրքիայում իգական սեռի ներկայացուցիչները 1.3 միլիոնով ավելի շատ են, քան արական սեռի ներակայացուցիչները: Ողջ աշխարհում, ըստ նույն աղբյուրի տվյալների, ընդհանուր առմամբ բնակվում է 7.3 մլրդ մարդ, որոնց թվում արական սեռը 65 միլիոնով ավելի է:
ՄԱԿ-ի զեկույցում ներկայացված կանխատեսումների համաձայն՝ Երկիր մոլորակի բնակչությունը 2030թ. կկազմի 8.5 մլրդ, 2050թ.՝ 9.7 մլրդ, իսկ 2100թ.՝ 11.2 մլրդ մարդ:
Թուրքիայի մասով կանխատեսվում է, որ 2030թ. այդ երկրի բնակչությունը կհասնի 87.7 միլիոնի, 2050թ.՝ 95.8 միլիոնի: Բայց ենթադրվում է, որ 2100 թվականին Թուրքիայի բնակչության թվի աճը կնվազի և նույնիսկ հետընթաց տեղի կունենա: Այդ թվականին Թուրքիայի բնակչությունը կկազմի 87.9 մլն մարդ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |