Քաղաքական13:54, 31 Հուլիս 2015
Թուրքիայի հասցեին քննադատություններ են հնչում Եգիպտոսից
Եգիպտոսի արտգործնախարարության աշխատակիցներից մեկը (որի անունը չի նշվում) Թուրքիայիn մեղադրել է այն բանում, որ վերջինս օժանդակում է Եգիպտոսի Սինա թերակղզում գործունեություն ծավալող Էնսար Բեյթ ալ Մաքդիս ծայրահեղական կազմակերպությանը, որն էլ իր հերթին կապված է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հետ:
Թուրքական «Internethaber» լրատվամիջոցը, հղում անելով ամերիկյան հայտնի «Washington Times» պարբերականին, մեջբերում է եգիպտոսցի պաշտոնյայի խոսքերը, որում մասնավորապես նշվում է.
«Մենք մեր ձեռքում ապացույց ունենք, որ Էնսար Բեյթ ալ Մաքդիսի և թուրքական կառավարության միջև գոյություն ունի կապ»:
Նա նաև մատնաշել է, որ Թուրքիան օժանդակում է «Մուսուլման եղբայրներ» իսլամական արմատական կազմակերպությանը, ինչպես նաև պաղեստինյան «Համաս» խմբավորմանը:
Թուրքիայի հասցեյին քննադատական խոսքեր էր հնչեցրել նաև Եգիպտոսի աևտգործնախարար Սամիհ Շուքրին` ընգծելով, որ Թուրքիան անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում ԻՊ-ի դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Պաշտոնական Անկարան դա որակել է որպես անընդունելի զարգացում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |