Մշակութային09:48, 03 Օգոստոս 2015
Սասունի հայկական հնամենի վանական համալիրը ոչնչացման եզրին է

Թուրքիայի Բաթմանի նահանգի Սասուն շրջանի Մարութա սարի ստորոտին գտնվող պատմական հայկական սբ Առաքելոց վանական համալիրը ոչնչացման եզրին է:
Թուրքական «haberler.com» լրատվակայքի համաձայն՝ եկեղեցու կառույցների մեծ մասը ավերված ու փլուզված է, միակ համեմատաբար ամբողջական կառույցը երկհարկանի, երկու սենյակյանոց նիստերի դահլիճն է, որտեղ ժամանակին թատերական ներկայացումներ են բեմադրվել, իրականացվել են այլ նմանատիպ միջոցառումներ: Այդտեղ գումարվել են նաև Դիարբեքիրի, Մարդինի, Քալեյոլուի տեղական ինքնակառավարման մարմինների ժողովները, իսկ կայացված որոշումները փոստատարի միջոցով ուղարկվել են Մարդին և Դիարբեքիր: Երկհարկանի կառույցի առաջին հարկը փլուզումների հետևանքով հողով է լցված:
Սուրբ Առաքելոց վանական համալիրը հայտնի է նաև որպես Քոմքի եկեղեցի: Համալիրը, հարակից տարածքն ու մոտակայքում գտնվող գերեզմանոցը գանձ որոնողների կողմից անխնա ավերվում են ու վնասում հորատման աշխատանքների պատճառով:
Մի քանի տարի առաջ գանձ որոնողները Սուրբ Առաքելոց վանական համալիրի տարածքում եկեղեցապատկան որոշ իրեր էին հայտնաբերել, որոնք ավելի ուշ ոստիկանության իրականացրած հատուկ գործողության շնորհիվ առգրավվել էին և այժմ ցուցադրվում են Դիարբեքիրի թանգարանում:
Գանձ որոնողների հասցրած վնասներից բացի համալիրի տարածքը նաև կենդանիների համար ապաստանի է վերածվել: Չնայած այդ ամենին՝ հնամենի ուխտատեղին իր տեսքով շարունակում է գրավել ուխավորների ուշադրությունը:
Սուրբ Առաքելոց վանքի ու համալիրի կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն կառուցվել է 1300-ականներին և արդեն շուրջ 800 տարվա պատմություն ունի: Միջնադարում համալիրը եղել է Սասունի հոգևոր կենտրոնը՝ եպիսկոպոսարանը:
Մարութա սարի դիմաց՝ Սասնաջուր գետիարևմուտքում՝ 1700 մետր բարձրության վրա կառուցված եկեղեցի տանող երկու ճանապարհ կա՝ Սասունից և Գյուրգենլի գյուղից: Երկու դեպքում էլ եկեղեցի հասնելու համար ուխտավորները մոտ մեկ ժամ ոտքով պետք է քայլեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |