Տարածաշրջան09:31, 04 Օգոստոս 2015
PKK-ն գիշերվա ընթացքում առնվազն 6 գործողություն է իրականացրել Թուրքիայում. կա 3 զոհ

Թուրքիայի տարբեր շրջաններում ողջ գիշերվա ընթացքում և առավոտյան ժամերին «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալները առնվազն 6 գործողություն են իրականացրել, այդ թվում` պայթյուններ ու հարձակումներ թուրքական անվտանգության ուժերի վրա:
Առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում Շըրնաքում իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է 3 անվտանգության ծառայող, վիրավորվել` երկուսը:
Թուրքական «Milliyet» թերթի կայքը ներկայացրել է գիշերվա ընթացքում տեղի ունեցած դեպքերը.
ՔԲԿ-ականները Բինգյոլ-Քըղը ավտոճանապարհին պայթեցրել են զրահամեքենա` նախօրք ականապատելով մեքենայի անցնելու ճանապարհը: Պայթյունի հետևանքով մարդկային կորուստներ չեն գրանցվել. շարքից դուրս է եկել զրահամեքենան: Հաղորդվում է, որ զինյալներին հայտնաբերելու նպատակով անվտանգության ուժերը լայնամասշտաբ գործողություն են սկսել:
Գիշերը ժամը 20:30-ի սահմաններում ՔԲԿ-ականները ականանետից կրակ են բացել Դիարբեքիրի Սիլվան գավառում կառուցվող ջրամբարի շինհրապարակի ուղղությամբ: Դեպքի վայր ժամանած անվտանգության ծառայողների պատասխան կրակի արդյունքում տեղի է ունեցել մոտ 15 րոպե տված փոխհրաձգություն, ինչից հետո զինյալները հեռացել են դեպքի վայրից: Դեպքի արդյունքում մարդկային կորուստներ չկան:
Գիշերը ժամը 22:00-ի սահմաններում քուրդ զինյալները 2 անգամ նռնականետից կրակ են բացել Դիարբեքիրի Քուլփ գավառի ոստիկանական բաժանմունքի շենքի վրա: Ոստիկանների պատասխանից հետո կրկին կարճ բախում է տեղի ունեցել: Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:
Նուսայբին-Միդյաթ ավտոճանապարհին էլ քուրդ զինյալները 2 բեռնատար են կանգնեցրել, վարորդներին իջեցրել ու կրակի տվել մեքենաները:
Վերջին դեպքը տեղի է ունեցել քրդաբնակ Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում: Զինյալների խումբը կրակ է բացել գավառի Ժանդարմերիայի շենքի վրա: Պատասխան կրակի արդյունքում տեղի ունեցած կարճ բախումից հետո զինյալները հեռացել են մթության մեջ թաքցրել իրենց հետքերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |