Տարածաշրջան09:02, 04 Օգոստոս 2015
Իրանը ժամանակավորապես փակել է Թուրքիայի հետ հյուսիս-արևմտյան սահմանը

Իրանի ոստիկանապետ գեներալ Հուսեյն Աշթարին հայտարարել է, որ Թուրքիայում արդեն 2 շաբաթ տեղի ունեցող հարձակումների պատճառով Իրանը ժամանակավորապես փակել է թուրք-իրանական հյուսիս-արևմտյան սահմանը:
Թուրքական «milliyet» պարբերականը, վկայակոչելով իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը, նշում է, որ երբ Աշթարիին հարցրել են, թե ի՞նչի հետ է կապված Գուրբուլաք Քփըքյոյ և Էսենդերե սահմանային անցկետերի փակումը, նա պատասխանել է, որ այդ ամենի մասին պետք է հարցնել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին, սակայն գլխավոր պատճառը Թուրքիայի սահմաններին առկա լարվածությունն է:
Որպես գլխավոր պատճառ նա առաջ է քաշել Թուրքիայի օդուժի ռազմական գործողությունները Սիրիայում և Իրաքում, ինչպես նաև «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից Թուրքիայի Աղրը (Արարատ) նահանգի Բայազետ շրջանով անցնող և Իրան-Թուրքիա գազատարի պայթեցումը, որի հետևանքով 3 օր շարունակ խափանվել էր բնական գազի մատակարարումը Իրանից Թուրքիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |