Քաղաքական10:06, 04 Օգոստոս 2015
Թուրք հոդվածագիր. «Գյուլը քաղաքականություն կվերադառնա»
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը քաղաքականություն կվերադառնա: Այս մասին գրում է թուրքական «Meydan» թերթի սյունակագիր Աբդուլլահ Քըլըչը՝ վերլուծելով Թուրքիայի ներկայիս ներքաղաքական իրավիճակը:
Ըստ հոդվածագրի՝ Թուրքիայում այժմ կա ամենաշատ հետաքրքրություն առաջացրած 4 ներքաղաքական հարց, որոնց պատասխանները դեռևս անորոշ են: Դրանք են՝
1. Արդյո՞ք կկազմվի կոալիցիոն կառավարություն:
2. Եթե կառավարությունը կազմվի, ապա ո՞ր կուսակցությունների միջև:
3. Արտահերթ ընտրությունը ե՞րբ կլինի:
4. Աբդուլլահ Գյուլը կվերադառա՞ քաղաքականություն:
Քըլըչը նշում է, որ առաջին երեք հարցերի պատասխանները պարզ կդառնան այս շաբաթվա ընթացքում, իսկ ահա Գյուլի՝ քաղաքականություն վերադառնալու որոշումը կախված է նախորդ հարցերի պատասխանից:
Հոդվածի հեղինակը գրում է, որ նախկին նախագահն ամեն կերպ աջակցում և քաջալերում է վարչապետ Ահեմթ Դավութօղլուին կառավարություն կազմելու հարցում և բազմիթվ անգամ ինչպես անձանմբ, այնպես էլ միջնորդավորված կերպով ուղերձներ է հղել կոլացիոն կառավարություն կազմելու անհրաժեշտության մասին:
Ըստ Քըլըչի՝ Գյուլը հակված է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» համագործակցությանը:
«Գյուլը կարծում է, որ կառավարություն չձևավորելով ստիպված արտահերթ ընտրություններ կանցկացվեն, ինչը ԱԶԿ-ի օգտին չի լինի: Դեռ հունիսի 7-ի ընտրություններն ԱԶԿ-ն ձայն կորցրեց քաղաքական լարվածության և հասարակության մեջ բևեռացման ու խմբավորումներրի պատճառով: Իսկ այժմ դրանց ավելացել են նաև ահաբեկչական հարձակման միջադեպերը, զինվորների սպանությունները»,- գրում է հոդվածի հեղինակը՝ ընդգծելով, որ Գյուլի որոշումը պարզ կդառնա, եթե հակառակ բոլոր ջանքերի, ԱԶԿ-ն չկարողանա կառավարություն ձևավորել: Իսկ Գյուլը, որը քաղաքականություն վերադառնալու համար պատեհ առիթի է սպասում, ըստ Քըլըչի, չի հրաժարվի այդ պատմական հնարավորությունից:
«Կարճ ասած՝ Աբդուլլահ Գյուլը քաղաքականություն կվերադառնա… Նրան հանրահավաքներում տեսնելու համար երկար չենք սպասի»,- եզրափակել է Քըլըչը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Պաշտոնական Անկարան դա որակել է որպես անընդունելի զարգացում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |