Գիտակրթական13:33, 06 Օգոստոս 2015
2014-ին Թուրքիայում փակվել են 100-ավոր դպրոցական գրադարաններ

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը առաջին անգամ տեղեկություններ է տրամադրել Թուրքիայում գործող գրադարանների և այնտեղ պահվող գրքերի քանակի մասին: Թուրքական «sozcu» լրատվական կայքը, հղում անելով ներկայացված տվյալներին, նշում է, որ այժմ Թուրքիայում գործում է 29.629 գրադարան, որից մեկն ազգային է, 1.121-ը՝ հանրային, իսկ 559-ը՝ համալսարանական: Գրադարաններից 27.948-ն էլ պատկանում են հանրային կրթական կազմակերպություններին:
Թուրքիայի ազգային գրադարանն ունի պաշտոնապես գրանցված 28.356 անդամ, հասարակական գրադարաններն ունեն 1մլն 209.766 անդամ, իսկ համալսարանական գրադարանների անդամների թիվը կազմում է 3մլն 870.122:
Նույն վիճակագրական տվյալների համաձայն` 2014թ. Թուրքիայի հանրային գրադարանների թիվը 2013թ. համեմատ, աճելով 0.3 տոկոսով, կազմել է 1.121: Հանրային գրադարաններում գրքերի քանակը 2013-ի համեմատ ավելացել է 6.3 տոկոսով և կազմել 17.մլն 111.825 միավոր:
Եթե Հանրային գրադարանների թիվը Թուրքիայում ավելացել է, ապա նույնը չի կարելի ասել դպրոցական գրադարանների մասին: Նախորդ տարի փակվել են 100-ավոր դպրոցական գրադարաններ: Ըստ վիճհետազոտության՝ դրանց թիվը 2014թ-ին 9.4 տոկոսով նվազել է 2013-ի համեմատ և կազմել է 27.948:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |