Իրավական08:14, 06 Օգոստոս 2015
Թուրքիայում 15 մարդ է ձերբակալվել քուրդ զինյալներին աջակցելու կասկածանքով
Թուրքիայի Ադըյաման նահագում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ իրականացված ոստիկանության հատուկ գործողության ժամանակ 15 մարդ է ձերբակալվել, որոնց անունները, սակայն, չեն հրապարակվում:
Թուրքական «haberturk» լրատվական ծառայության համաձայն՝ ՔԲԿ-ին աջակցելու մեջ կասկածվող մի շարք անձանց տներում Ադըյամանի նահանգային անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի իրականացված խուզարկման արդյուքում հայտնաբերվել են ՔԲԿ-ի հետ կապված բազմաթիվ փաստաթղթեր: Բուժզննություն անցնելուց հետո կասկածյալները բերման են ենթարկվել ահաբեկչության դեմ պայքարի բաժին՝ հարցաքննվելու:
Թուրքական «Dogan Haber» լրատվական գործակալություն էլ տեղեկացնում է, որ Շըրնաք նահանգում մի խումբ ՔԲԿ-ականներ փորձել են ներխուժել Չաքըրսյողութի ժանդարմերիայի 1-ին բրիգադ, սակայն նրանց նկատել են անվտանգության ուժերը: Ըստ աղբյուրի՝ անվտանգության ուժերի և նահանջող ՔԲԿ-ականների միջև զինված բախում է տեղի ունեցել, գործողությանը մասնակցել է նաև թուրքական արտադրության մեկ ռազմական ուղղաթիռ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |