Քաղաքական08:33, 06 Օգոստոս 2015
Կոալիցիոն կառավարություն կազմելուց բացի Թուրքիայում քննարկվում է մեկ այլ սցենար
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ղեկավարած իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակացությունում (ԱԶԿ-AKP) կառավարություն կազմելու 3 հիմնական այլընտրանքային տարբերակներից բացի ևս մեկ հնարավորություն է քննարկվում:
Կոալիցիոն, փոքրամասնության կամ արտահերթ ընտրությունից առաջ ձևավորվող ժամանակավոր կառավարությանը զուգահեռ դիտարկվում է ևս մեկ տարբերակ. այն է՝ արտահերթ ընտրությունների գնալ գործող կառավարությամբ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Haberler» լրատվակայքը:
Աղբյուրը նշում է, որ կոալիցիոն կառավարություն կազմելու գործընթացի ձախողման դեպքում ԱԶԿ-ն հակված չէ ժամանակավոր կառավարություն ձևավորելուն, որի մեջ պետք է ընդգրկվեն խոհրդարան անցած բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները:
Այս պայմաններում իշխող կուսակցությունը, համաձայնության գալով ընդդիմադիր կուսակցություններից որևէ մեկի հետ կամ էլ միայնակ, մեջլիսից կպահանջի արտահերթ ընտրություններ որոշում կայացնել: Մեջլիսում ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) ձեռնպահ կամ կողմ քվեարկելու դեպքում ԱԶԿ-ի առաջարկը կընդունվի:
Նշվում է, որ ԱԶԿ-ն ծրագրում է մեջլիսում նման առաջարկություն ներկայացնել կառավարություն ձևավորելու համար սահմանադրությամբ պահանջվող 45-օրյա ժամկետի լրանալուն պես: Այդ կերպ բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներից կազմվող ժամանակավոր կառավարության հարցը դուրս կգա օրակարգից:
ԱԶԿ-ի արտահերթ ըննտրությունների առաջարկը քննարկվել է նաև Սահմանադրական հանձնաժողովում, որ նման առաջարկ խորհրդարան ուղարկելու հարցում որևէ խոչընդոտ չի տեսնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Պաշտոնական Անկարան դա որակել է որպես անընդունելի զարգացում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |