Տնտեսական07:53, 07 Օգոստոս 2015
Տարոն Աջեմօղլուն՝ քրդական հարցի ու Թուրքիայի տնտեսական հնարավոր աղետի ասին

Աշխարհի նշանավոր համալսարանների շարքին դասվող Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, ծագումով հայ, Ստամբուլում ծնված աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն նախազգուշացումով դիմել է Թուրքիային:
Թուրքական «CNNTürk» լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ Աջեմօղլուն ասել է, որ քրդական հարցի կարգավորման դադարեցումը Թուրքիայի տնտեսության և քաղաքական համակարգի համար աղետ կլինի: Նա ընդգծել է, որ կարգավորման գործընթացն անհրաժեշտ է շարունակել: Աջեմօղլուի կարծիքով Թուրքիայի, ինչպես նաև տարածաշրջանի համար մեծ խնդիր է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:
Աջեմօղլուն կոչ է արել Թուրքիայի տնտեսության մեջ արմատական փոփոխություններ անել: «Տնտեսությունը կրկին ոտքի կանգնեցնելու համար փոփոխությունները պարզապես անխուսափելի են: Թուրքիան պետք է ինքն իրեն արդիականացնի, ուժեղացնի օրենքի գերակայությունը՝ թափ հաղորդելով արտադրությունը խթանող կառուցվածքային բարեփոխումներին»,- ասել է հայտնի տնտեսագետը:
Նա նշել է, որ պետք է բոլորն աջակցնեն Թուրքիայի կենտրոնական բանկի անկախությանը, որի կորուստը բացասական կանդրադառնա Թուրքիայում տնտեսական հիմնարկների ապագայի վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |