Քաղաքական11:48, 07 Օգոստոս 2015
Օջալանը թուրք-քրդական հաշտեցման գործողությունները վերսկսելու համար նոր պլան է կազմել
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ թուրքական բանակի կողմից իրականացվող գործողություններին զուգընթաց նախորդ շաբաթվա վերջում կառավարության պատվիրակությունը հանդիպել է Իմրալը կղզում ցմահ ազատազրկված քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ:
Թուրքիայի կառավարությունը ներկայացնող պատվիրակությունը, որը գլխավորում է Հասարակական կարգի պահպանման ու անվտանգության վարչության պետ Մուհամեդ Դերվիշօղլուն, Օջալանի հետ ունեցած հանդիպումից հետո, հանդիպել է նաև քրդական կուսակցության` Իմրալը այցելող պատվիրակության անդամներից Սըրրը Սուրեյա Օնդերի ու Իդրիս Բալուքենի հետ:
«CNNTurk»-ի տվյալներով՝ թուրքական կառավարության պատվիրակությունն Օջալանի և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ առաջ է քաշել հաշտեցման գործընթացը ընդհատված տեղից կրկին շարունակելու նախապայմանը: Այն է` Թուրքիայի տարածքում գտնվող զինյալների զինաթափումն ու երկրից դուրս գալը:
Հաղորդվում է, որ Օջալանը պետական պաշտոնյաներին խիստ քննադատության է ենթարկել ստեղծված իրավիճակի համար: Նա Թուրքիայում ստեղծված իրավիճակի պատճառ է համարել փոխադարձ քայլերն արագորեն կյանքի չկոչելու հանգամանքը:
Պետական պաշտոնյաները ԺԴԿ-ից պահանջել են ՔԲԿ-ին կոչ անել, որպեսզի վերջիններս հրաժարվեն ջրամբարների վրա հարձակումներ կազմակերպելուց, ճանապարհները փակելուց և նմանատիպ այլ գործողություններից:
ԺԴԿ-ականնեերն էլ Իմրալը այցելելու պահանջ են ներկայացրել, ինչին ի պատասխան կառավարության պատվիրակությունը նշել է, որ քան դեռ զինված գործողությունները չեն ավարտվել, Իմրալը այցելությունները դժվար կլինի, սակայն պետական պատվիրակությունը կշարունակի հանդիպումները Օջալանի հետ:
Կայքը ավելացնում է, որ Օջալանի հետ հանդիպումները շատ կարևոր են, քանի որ ըստ տեղեկությունների վերջինս հաշտեցման գործողությունները վերսկսելու համար նոր պլան է կազմել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Պաշտոնական Անկարան դա որակել է որպես անընդունելի զարգացում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |