Հասարակական07:41, 10 Օգոստոս 2015
Իրանն իր քաղաքացիներին զգուշացնում է խուսափել Թուրքիայի արևելյան մայրուղիներից օգտվելուց

Իրանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որով զգուշացնում է Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին խուսափել Թուրքիայի արևելյան մայրուղիներով անցնելուց:
Թուրքական «mynet.com» լրատվակայքի համաձայն՝ արտգործնախարարության հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Թուրքիայի արևելքում իրականացվող որոշ գործողությունների և վերջին շրջանում ծագած վտանգավոր մթնոլորտի պատճառով խորհուրդ է տրվում Թուրքիա մեկնել պատրաստվող Իրանի քաղաքացիներին խուսափել Թուրքիայի արևելյան մայրուղիներից օգտվելուց: Ցանկալի է նախապատվությունը տալ ավիաուղիներին»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Աղրըի Դողուբայազիտ և Վանի Չալդըրան շրջանները միացնող մայրուղում տեղի ունեցած զինված բախման հետևանքով մեկ սերժանտ զոհվել էր: Նույն մայրուղու մեկ այլ հատվածում իրանական համարանիշներով ուղևորատար ավտոբուսի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել էր վարորդի ուղեկցորդը և վիրավորվել էր Իրանի 3 քաղաքացի:
Անցյալ շաբաթ պայթյուն էր տեղի ունեցել Ստամբուլ-Իրան գնացքում: Պայթյունի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել: Դեպքից հետո Իրանի երկաթուղային «Ռաժա» ընկերությունը հայտարարել էր դեպի Թուրքիա գնացքների չվերթի դադարեցման մասին:
Նշենք նաև, որ ավելի վաղ Իրանը զգուշացրել էր Իրանից Թուրքիա մեկնող բեռնատարների վարորդներին խուսափել գիշերային ուղևորություններից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Էրդողանը կմեկնի Հռոմ և կհանդիպի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |