Քաղաքական07:53, 10 Օգոստոս 2015
Թուրք վերլուծաբան. «Ամեն մի օրը Հայաստանի համար հաղթանակ է, իսկ Ադրբեջանի համար՝ լուրջ տրավմա»

Թուրքիայում գործող «Կովկասի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» (KAFKASSAM) նախագահ Հասան Օքթայը խոսել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Ղարաբաղն «ազատագրելու» մասին հայտարարությունների մասին:
Թուրքական «Haberx» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ թուրք վերլուծաբանն ասել է, որ Հայաստանի հետ լուրջ դիվանագիտության հատատումը կարող է Ղարաբաղի հարցի լուծման տրամաբանական տարբերակներ բերել օրակարգ: Իսկ պատերազմը, ըստ Օքթայի, բոլոր տարբերակները սպառելուց հետո միայն կլինի վերջին ելքը: Նա նաև նշել է, որ պատերազմը չպետք է ամեն օր օրակարգ բերել, այն պետք է լինի հանկարծակի և կարճ ժամանակում արդյունքներ տա:
Անդրադառնալով Զաքիր Հասանովի՝ Ղարաբաղը զենքով գրավելու մասին օրերս հնչեցրած հայտարարությանը՝ Օքթայը նշել է, որ ամեն մի օրը Հայաստանի համար հաղթանակ է, իսկ Ադրբեջանի համար՝ լուրջ տրավմա:
«Սա հասկանում են նաև Ադրբեջանում, և տարին մի քանի անգամ մամուլում հայտարարություններ են տարածվում հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին, բայց Ադրբեջանի ժողովուրդը նման հայտարություններին այլևս չի վստահում»,- նկատել է տալիս Օքթայը:
Վերջինս խոսել է նաև Հայաստանի տնտեսության մասին՝ նշելով, որ Ղարաբաղը Հայաստանի տնտեսության համար ծանր լուծ է: Ղարաբաղյան խնդրի լուծումը Օքթայը տեսնում է դիվանագիտության մեջ:
«Ադրբեջանի իշխանությունները Ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը դիվանագիտության մեջ փնտրելու դեպքում, ավելի տրամաբանական արդյունքներ կարող են օրակարգ բերել»,- ասել է նա՝ հավելով, որ պատերազմի թեման անընդհատ օրակարգում պահելը, իսկ դիվանագիտությունն արհամարհելը թերևս ոչ մի օգուտ Ադրբեջանին Ղարաբաղի հարցում տալ չի կարող:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ապրիլի 2-ին Թուրքիայի արտգործնախարարը լինելու է Ֆրանսիայում, որտեղ հանդիպելու է ֆրանսիացի իր գործընկերոջ Ժան-Նոել Բարոտի հետ:

Յերլիքայան սոցցանցում գրառում է կատարել մարտի 19-ին՝ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո, երկրում մեկնարկած ցույցերի և անհնազանդության ակցիաների առթիվ:

Մասնավորապես Անկարայի և Բաղդատի օրակարգայն հարցերի թվում է 3 համաձայանգրի քննարկումը և իրագործումը, որոնք վերաբերում են ռազմական ոլորտին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |