Իրավական07:02, 12 Օգոստոս 2015
Թուրք դատախազները Հայաստան մուտք չեն գործել, սակայն Թուրքիայում քննարկում են նրանց արտահանձնման հարցը

Նախօրեին թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը տեղեկություն էր տարածել այն մասին , թե պաշտոնանկ արված թուրք դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, որոնց ձերբակալելու որոշում է կայացվել, երեկ Վրաստանի տարածքով փախել են Հայաստան:
Գործակալությունը նշում էր, որ նմանատիպ պնդումով հանդես է եկել Արդվինի նահանգապետ Քեմալ Ջիրիթը:
Չնայած նրան, այս պնդումը չհաստատվեց ՀՀ ԱԱԾ-ի կողմից և գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրեն նման տեղեկության չեն տիրապետում, այնուամենայնիվ թուրքական մամուլում շարունակվում է շրջանառվել այն տեսակետը, թե դատախազները Հայաստանում են:
Իսկ այսօր Թուրքիայի առաջատար թերթերից մեկում` «Միլլիյեթում» տեղ գտած մի հրապարակման մեջ քննարկվում է դատախազների արտահանձնման հարցը:
«Նախկին դատախազների Հայաստան փախնելու փաստը օրակարգ բերեց այն հարցը, թե Թուրքիայի և Հայաստանի միջև արդյոք գոյություն ունի «մեղադրյալների արտահանձնման վերաբերյալ համաձայնագիր»: Պարզվում է Թուրքիան Հայաստանից դատախազների արտահանձնումը կարող է պահանջել «Մեղավորների արտահանձնման վերաբերյալ եվրոպական համաձայնագրի շրջանակներում»,-ասվում է պարբերականի հրապարակման մեջ:
Նշենք, որ Ermenihaber.am-ը փորձել է որոշակի պարզաբանումներ ստանալ վերոհիշյալ թեմայի վերաբերյալ: Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրներից, որոնք սակայն նախընտրեցին անանուն մնալ, հնարավոր եղավ պարզել, որ Զեքերյա Օզ և Ջելալ Քարան անուն-ազգանուններով Թուրքիայի քաղաքացիներ մուտք չեն գործել Հայաստանի Հանրապետության տարածք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |