Իրավական12:01, 12 Օգոստոս 2015
Էրդողանը հայտարարել է, թե թուրք դատախազները փախել են Հայաստան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի գյուղական համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ խնդիրների, խոսել է նաև «զուգահեռ կառույցի» կոչվող գյուլենականների դեմ պայքարի մասին: Այս համատեքստում նա անդրադարձել է կառույցի անդամ հանդիսացած 2 դատախազների գործին, որոնք ձերբակալվելուց խուսափելու նպատակով Թուրքիայից փախել են Վրաստան, իսկ այնտեղից էլ՝ 3-րդ երկիր (աղբյուրի պնդմամբ` Հայաստան):
Ըստ թուրքական «Radikal» թերթի կայքի` Էրդողանը հիշեցրել է, որ Գեզիի իրադարձությունների և կոռուպցիոն սկանդալի բռնկման ժամանակ ինքը պաշտոնական այցով էր մեկնել երկրից, այլ ոչ թե փախել էր, ինչպես ներկայացնում են գյուլենականները:
«Ահա տեսնում ենք: Այդ անխիղճ որոշումներ ընդունողները Վրաստանով փախել են Հայաստան: Իհարկե այնտեղից էլ կփախնեն ով գիտե, թե ուր: Դա առանձին թեմա է: Այս պահին Թուրքիան հետևում է նրանց: Նրանց մի մասը (Գյուլենականներին հարող պաշտոնյաների - EH) Ռումինիայում է բռնվել: Դրանք էլ են անկասկած բռնվելու են ու բերվելու այստեղ, որպեսզի պատասխան տան իրենց արածների համար»,- փորձել է հավաստիացնել Էրդողանը:
Հիշեցնենք, որ նախօրեին թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը տեղեկություն էր տարածել այն մասին , թե պաշտոնանկ արված թուրք դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, որոնց ձերբակալելու որոշում է կայացվել, երեկ Վրաստանի տարածքով փախել են Հայաստան:
Չնայած նրան, այս պնդումը չհաստատվեց ՀՀ ԱԱԾ-ի կողմից և գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրենք նման տեղեկության չեն տիրապետում, այնուամենայնիվ թուրքական մամուլում շարունակվում է շրջանառվել այն վարկածը, թե դատախազները Հայաստանում են:
Նշենք, որ Ermenihaber.am-ը նախօրեին փորձել էր որոշակի պարզաբանումներ ստանալ վերոհիշյալ թեմայի վերաբերյալ: Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրներից, որոնք սակայն նախընտրեցին անանուն մնալ, հնարավոր եղավ պարզել, որ Զեքերյա Օզ և Ջելալ Քարան անուն-ազգանուններով Թուրքիայի քաղաքացիներ մուտք չեն գործել Հայաստանի Հանրապետության տարածք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |