Հասարակական11:13, 12 Օգոստոս 2015
Եթե Թուրքիայում հիմա անցկացվեն մեջլիսի արտահերթ ընտրություններ, ինչպիսի պատկեր կլինի
Հանրային կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող «ANDY-AR» ընկերությունը հրապարակել է Թուրքիայում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում քաղաքական կուսակցությունների ստանալիք ձայների հավանական պատկերը: Ըստ այդմ՝ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում որևէ լուրջ փոփոխություն թուրքական կուսակցությունների հետևորդների թվում չի սպասվում, քան կար հունիսի 7-ին կայացած ընտրությունների ժամանակ:
Ըստ թուրքական «Cumhuriyet» պարբերականի կայքի՝ ընտրողների շրջանում նշյալ ընկերության անցկացրած հարցումներից պարզվել է, որ եթե հիմա լինեն արտահերթ ընտրություններ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ- AKP) կստանա 42.8 տոկոս ձայն, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող ձախակողմյան քեմալիստական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP)՝ 27 տոկոս ձայն, ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ -MHP)՝ 15.9 տոկոս ձայն: Հարցման ենթարկվածների 12.8 տոկոսն էլ նշել է, որ արտահերթ ընտրությունների դեպքում իր ձայնը կտա քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ –HDP):
Ընդ որում հարցվողների միայն 1.5 տոկոսն է ընդգծել, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում իր ձայնը տվել է այլ կուսակցության: Ըստ հարցման արդյունքների՝ վերջին երկու ամսում AKP-ին և CHP-ին նախապատվություն տվողների թիվը 2 տոկոսով աճել է:
Իսկ այն հարցին, թե երկու հնարավոր տարբերակներից որն են նախընտրում՝ արտահերթ ընտրությունները, թե կոալիցիայի ձևավորումը, արտահերթ ընտրություններին նախապատվություն է տվել AKP-ին նախընտրող ընտրազանգվածի 78.3 տոկոսը, MHP-ի հետևորդների 45.4 տոկոսը, HDP-ականների 24 տոկոսը և CHP ականների 20.1 տոկոսը:
Իսկ CHP–ի ընտրազանգվածի 75.2 տոկոսը հայտարարել է, որ ցանկալի է քաղաքական կուսակցությունների միջև կոալիցիայի ձևավորվի: HDP-ի հետևորդների 74.7, MHP-ի 42.1 և AKP-ի 17 տոկոսը ևս նախապատվությունը տվել է կոալիցիայի ձևավորմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |