Հասարակական09:34, 13 Օգոստոս 2015
100 օր «Քամփ Արմեն»-ում (լուսանկարներ)
Լրանում է Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայկական մանկատանը պատկանող ճամբարի՝ «Քամփ Արմեն»-ի ապամոնտաժման դեմ պայքարի 100-րդ օրը: Անցած 100 օրերի ընթացքում ճամբարում հերթապահող երիտասարդները հազարավոր մարդկանց աջակցությունն են ստացել, որոնց հյուրընկալել են հենց ճամբարում: «Քամփ Արմեն»-ում հերթապահել են բազմաթիվ քաղաքացիներ, որոնց թվում եղել են պատգամավորներ, գիտնականներ, արվեստագետներ և լրագրողներ: «Ակոս» շաբաթաթերթը լուսանկարներով ներկայացրել է 100-օրյա պայքարի պատմությունը:
Մայիսի 6-ին ճամբարի սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյը Թուրզլայի քաղաքապետարանից ապամոնտաժելու մասին որոշումը ստանալուց հետո սկսում է ապամոնտաժումը, սակայն հասարակական ճնշման ներքո ստիպված է լինում դադարեցնել այն: Ճամբարի ապամոնտաժումը թույլ չտալու նպատակով «Քամփ Արմեն»-ում հերթապահություն է սկսվում: Ճամբարում սկսում են պարբերաբար միջոցառումներ կազմակերպվել: Առաջին միջոցառումը Անի Բալըքչըի (Թուրքիայում սպանված ազգությամբ հայ զինվոր Սևակ Բալըքչըի մայրը) և «Ակոսի» հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի՝ Ռաքել Դինքի հայոց լեզվի դասն էր, այնուհետև «Ոմանք» խմբի համերգը, որի ժամանակ ճամբարում տարիների անց նորից հայկական երգեր հնչեցին: Ապա համերգով հանդես եկավ «Քարդեշ թյուրքյուլեր» խումբը, հերթապահությունն իրականացնող երիտասարդներին հյուրընկալվեց ուդի հայտնի վարպետ Երվանդը և այլ բազմաթիվ հյուրեր Թուրքիայի տարբեր վայրերից: Այդ 100 օրերի ընթացքում ճամբարում բազմաթիվ միջոցառումներ իրականացվեցին, կազմակերպեց քայլերթ Ստամբուլի Իսթիքլալ հետիոտնային պողոտայում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |