Իրավական12:41, 13 Օգոստոս 2015
Անկարայում ադրբեջանցի է ձերբակալվել ահաբեկիչների հետ կապ ունենալու կասկածանքով

Թուրքական ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի Անկարայի վարչության աշխատակիցները նախօրեին Էսենբողա օդանավակայանում ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացի 49-ամյա Բաքըր Գալիբովին, ով պատրաստվում էր Թուրքիայից մեկնել Սիրիա՝ համալրելու «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության շարքերը:
Ինչպես հայտնում է թուրքական «aksam» թերթի կայքը, Ադրբեջանի նշյալ քաղաքացու ճամփրուկից թուրք ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 17 զրահաբաճկոն, մեծաքանակ դեղորայք, ներարկիչներ և այլ բժշկական պարագաներ:
Կասկածյալն այժմ իրավապահների հսկողության տակ է: Նշվում է, որ համապատասխան իրավական գործընթացներից հետո բերման ենթարկված կասկածյալը կարտաքսվի Թուրքիայից:
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

11:01, 17 ապր
Թուրքիայում ձերբակալվել է Բեշիքթաշի ընդդիմադիր փոխքաղաքապետը
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

14:14, 16 ապր
Եվրոպական կառույցի ներկայացուցիչներն Օջալանի կալանավայր չեն գնացել
Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

16:48, 15 ապր
Ընդդիմադիր գործիչն Էրդողանին կվճարի 2000 դոլար
Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |