Իրավական07:09, 13 Օգոստոս 2015
Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր առաջնորդին՝ պահանջելով 25.000 դոլարի բարոյական փոխահատուցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) առաջնորդ, ծագումով զազա քուրդ Սելահեթթին Դեմիրթաշի դեմ երկու առանձին դատական հայց է ներկայացրել:
Թուրքական «Haberler» լրատվակայքի համաձայն՝ Էրդողանը մեղադրել է Դեմիրթաշին իր հասցեին անհիմն մեղադրանքներ ու ծանր վիրավորանքներ հնչեցնելու մեջ և պահանջել 70.000 թուրքական լիրայի (շուրջ 25.000 դոլար) բարոյական փոխհատուցում:
Հայցերից մեկը վերաբերում է Դեմիրթաշի՝ սույն թվականի հուլիսի 28-ին կուսակցական ժողովի ժամանակ ունեցած ելույթին, իսկ մյուսը՝ օգոստոսի 3-ին Սուրուչի կոտորածների առթիվ հղած ցավակցական ուղերձին, որոնց ընթացքում, ըստ Թուրքիայի նախագահին, ընդդիմադիր գործիչը իր հասցեին չափազանց խիստ արտահայտություններ ու վիրավորանքներ է օգտագործել:
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

11:01, 17 ապր
Թուրքիայում ձերբակալվել է Բեշիքթաշի ընդդիմադիր փոխքաղաքապետը
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

14:14, 16 ապր
Եվրոպական կառույցի ներկայացուցիչներն Օջալանի կալանավայր չեն գնացել
Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

16:48, 15 ապր
Ընդդիմադիր գործիչն Էրդողանին կվճարի 2000 դոլար
Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |