Հասարակական06:48, 14 Օգոստոս 2015
Անհայտ անձինք մահակներով հարձակվել են «Քամփ Արմեն»-ում հերթապահող երիտասարդների վրա

Գիշերը ժամը 23:30–ի սահմաններում անհայտ անձինք մահակներով հարձակվել են Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Քամփ Արմեն» հայկական որբանոց-ճամբարի տարածքում հերթապահություն իրականացնող երիտասարդների վրա:
Ըստ թուրքական «Demokrat haber» լրատվական կայքի` հերթապահության 100-րդ օրը կազմակերպված հարձակումը հետ մղելիս մարմնական վնասվածքներ են ստացել երկու երիտասարդ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Հաղորդվում է, որ որբանոց-ճամբարի վրա հարձակվողները 2-3 մեքենայով են եղել:
Դեպքի առիթով հայտարարություն է տարածել Ստամբուլի «Նոր զարթոնք» հայկական նախաձեռնությունը, որը համակարգում է «Քամփ Արմեն»-ը հայ համայնքին վերադարձնելու պահանջով ճամբարում արդեն 100 օր շարունակվող հերթապահությունը: Հայտարարության մեջ ասվում է. «Ցանկանում ենք հայտարարել, որ ցեղասպան մտածելակերպի դրսևորում հանդիսացող այս հարձակումը չի կարողանալու կոտրել մեր դիմադրությունը, և մենք նույն վճռականությամբ շարունակելու ենք «Քամփ Արմենի դիմադրությունը»: Մեր բոլոր ընկերներին ևս մեկ անգամ կոչ ենք անում աջակցել «Քամփ Արմենի դիմադրությունը»:
Հարձակման մասին լուր տարածվելուն պես ստամբուլաբնակ մի խումբ քաղաքացիներ հերթապահողներին աջակցություն ցուցաբերելու նպատակով շտապել են դեպքի վայր:
Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող, երեկ լքված, այսօր արդեն կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 8.552 քմ տարածք ունեցող «ՔամփԱրմենը» 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Հայտնի է, որ այստեղ են մեծացել նաև 2007թ. Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը:
2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցվել էր:
Ճամբարի ապամոնտաժումը թույլ չտալու նպատակով «Քամփ Արմեն»-ում սկսված հերթապահությունն ընթանում է արդեն 101 օր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Էրդողանը կմեկնի Հռոմ և կհանդիպի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |