Տարածաշրջան09:32, 14 Օգոստոս 2015
Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը պատրաստ է ընտրություններին

Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Սադի Գյուվենը մեկնաբանություններ է արել հավանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Թուրքական «Haberler» լրատվակայքի համաձայն՝ Գյուվենը հայտարարել է, որ Բարձրագույն ընտրական խորհուրդը պատրաստ է նոր արտահերթ ընտրություններ անցկացնելուն, կան միայն որոշ թերի փաստաթղթեր, որոնց կարգավորմամբ իրենք զբաղվում են:
«Մենք յուրաքանչյուր ընտրությունից հետո անհրաժեշտ նախապատրաստություններն անում ենք: Մենք պատրաստ ենք ընտրություններին, սակայն որևէ որոշում այդ առթիվ դեռևս չկա»:
Ընտրական խորհրդի նախագահի խոսքով՝ արտահերթ ընտրությունները սովորաբար իրականացվում են 90 օրը լրանալուն հաջորդող առաջին կիրակի օրն այն դեպքում, երբ արտահերթ ընտրության մասին որոշումը կայացնում է հանրապետության նախագահը: Սակայն, համաձայն Թուրքիայի ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի, այդ ժամանակահատվածը կարելի է կրճատել:
Իսկ ընտրութունների կազմակերպման շրջանակներում ծախսվող գումարների ծավալների մասին հարցին Գյուվենը հղում է արել ավելի վաղ թեմայի վերաբերյալ իրենց հրապարակած տվյալներին՝ խուսափելով նոր մեկնաբանություններ անելուց:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ- CHP) լիդերների՝ վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և Քեմալ Քըլըչդարօղլուի միջև երեկ տեղի է ունեցել վճռական հանդիպումը, որի շրջանակներում քննարկվել են հնարավոր կոալիցիայի ստեղծման պայմանները: Հանդիպումը, սակայն, դրական արդյունք չունեցավ, ինչից հետո Դավութօղլուն հայտարարեց. «Ամենահավանականը արտահերթ ընտրություննրի տարբերակն է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |