Տարածաշրջան10:10, 14 Օգոստոս 2015
Էրդողանը հանդիպել է« Համաս» շարժման բյուրոյի նախագահի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Անկարայում հյուրընկալել էր պաղեստինյան «Համաս» շարժման բյուրոյի նախագահ Հալիդ Մեշալին: Ըստ թուրքական «zaman» թերթի կայքի`չնայած նրան, որ հանդիպումը ընթացել էր փակ դռների ետևում, այնուամենայնիվ «Համաս»-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով գտնվում էր Անկարա այցելած պատվիրակության կազմում, հայտարարել էր, որ հանդիպումը անցել է դրական մթնոլորտում:
Կողմերը քննարկել են Պաղեստինի հարցի կարգավորման գործընթացը, Գազայի շրջանի խնդիրը, ինչպես նաև պաղեստինցի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու հարցը և մի շարք այլ հարցեր:
Նշենք, որ ավելի վաղ Մեշալը այցելել էր Անկարա և մասնակցել էր Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության կոնգրեսին:
Էրդողանի հետ հանդիպումից հետո, Մեշալը հանդիպել է վարչապետ Ահմեթ Դավուօղլուի հետ: Վարչապետի հետ Հանդիպումը կրկին տեղի է ունեցել փակ դռների ետևում և տևել է մոտ 2.5 ժամ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ցնցման էպիկենտրոնը եղել է Բյույուքչեքմեջե շրջանից 23 կմ հեռավորության վրա:

Ըստ Սեբահաթթին Մավիգյոզի՝ ամեն 100 լիրա արժողությամբ ապրանքից 65 լիրան կազմում է հարկը։

Այդ մասին հայտարարվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումների հիման վրա։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ կհրապարակվի քարտեզ, որը նման է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի կողմից քննարկված բաժանման ծրագրերին։
Բացի այդ Հնկաստանում բոյկոտի է ենթարկվում նաև թուրքական գյուղմթերքը։
Հունական մամուլը նշում է, որ 1970-ականներից եկող՝ «Թուրքիան հետամնաց երկիր է» հայեցակարգը վաղուց արդեն փլուզվել է։
Տոտոկոսադրույքները նվազեցնում են ներդրումները, տնտեսական աճը դանդաղում է
Թուրքիայում անցկացվել է ինտելեկտի գործակցի մակարդակը պարզելու հետազոտություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |