Տնտեսական08:25, 14 Օգոստոս 2015
Մեկ տարվա կտրվածքով Թուրքիայում գործազուրկների թիվը ավելացել է 31.9 տոկոսով

2015թ. հուլիս ամսվա դրությամբ Թուրքիայում աշխատանք փնտրող գործազուրների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 31.9 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Zaman» թերթը՝ ներկայացնելով Թուրքիայի աշխատանքի գործակալություն տվյալները, ուր գործազրուկների դիմել են աշխատանք գտնելու համար: Նշվում է, որ գրանցվածներից 1 միլիոն 666 հազարը ավելի քան մեկ տարի է, ինչ աշխատանք են փնտրում: Իսկ գրանցված գործազուրկների ընդհանուր թիվը կամզում է 3 միլիոն 142 հազար 524 է:
2015-ի 7 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատանքի տեղավորվածների քանակը ավելացել է 40.3 տոկոսով, բայց նույն ժամանակահատվածում ավելի շատ գործազուրկ է գրանցվել: Այսպիսով մեկ տարվա կտրվածքով գրանցված գործազուրկների թիվն ավելացել է 760 հազար 412-ով, իսկ գործի ընդունվածների թիվը՝ 162 հազար 21-ով: Գրանցված գործազուրկներից 1 միլիոն 899 հազարը տղամարդ է, 1 միլիոն 243 հազարը՝ կին:
Ըստ տարիքային խմբերի՝ գործազուրկների բաժանումը հետևյալ տեսքն ունի. 15-19 տարիքային խումբ ՝ 125 հազար 691 մարդ (75 հազար 764-ը՝ տղամարդ, 49 հազար 927-ը կին), 60 և բարձր տարիքային խումբ՝ 23 հազար 383 մարդ:
368 հազար 974 հոգի համալսարանավարտ են կամ գիտական կոչում ունեն: Գործազուրկներից 1 միլիոն 462 հազար 40-ը ունի տարրական կրթություն, 871 հազար 515-ը ավարտել է ավագ դպրոցը, 315 հազար 233-ը՝ մասնագիտական դպրոցը: Դպրոց չավարտած, միայն գրել-կարդալ իմացող գործազուրկների թիվը 71 հազար 790 է, իսկ գրել-կարդալ չիմացողներինը՝ 52 հազար 972:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |