Տնտեսական08:10, 15 Օգոստոս 2015
Haberler. «Թուրքիան արագորեն աղքատանում է»

Թուրքիայի ազգային արժույթը՝ թուրքական լիրան, մեկ տարվա ընթացքում արժեզրկվել է 22 տոկոսով: Եթե նախորդ տարվա համեմատ լիրայի արժեզրկումը կազմել է 22 տոկոս, ապա 6 ամիս առաջվա համեմատ այն արժեզրկվել է 15.5 տոկոսով, իսկ եռամսյա կտրվածքով՝ 9.3 տոկոսով: Այս մասին գրում է թուրքական «haberler» լրատվական կայքը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ Թուրքիան գնալով աղքատանում է:
Կայքը ներկայացրել է ինֆլացիայի, արտաքին առևտրի, ներդրումների տեսանկյունից դոլարի ազդեցությունը:
Գնաճի շեմին
Թուրքական լիրայի արժեզրկման հատևանքով կբարձրանան ներմուծվող ապրանքների գները: Եթե մինչև հուլիսի 14-ը 5 դոլար արժողությամբ ապրանքի արժեքը կազմում էր 13.1 լիրա, ապա այժմ այն դարձել է 14.2 լիրա: Այս տարբերությունը գնաճի տեսքով կանդրադառնա սպառողների վրա: Գնաճը հատկապես անխուսափելի է բջջային հեռախոսների, հեռուստացույցի, ավտոմեքենայի, հեղուկ վառելիքի և այլ ներմուծվող ապրանքների դեպքում: Դոլարի աճը կհանգեցնի նաև բենզինի և մազութի գնաճին, ինչն էլ աստիճանաբար բացասաբար կազդի բոլոր ոլորտների վրա: Արտադրական ծախսի բարձրացմանը զուգընթաց սնունդը և մասնավորապես անհրաժեշտ սպառողական ապրանքների գները կբարձրանան: Այս համատարած գնաճը կավելացնի ինֆլացիան: Ըստ հաշվարկների՝ դոլարի 10 տոկոս արժևորման դեպքում ինֆլացիան ավելանում է 1.5 միավորով:
Բարդ իրավիճակ արտաքին առևտուրում
Եթե եվրոն նույնպես դոլարի համեմատ չարժեզրկվեր, փոխարժեքի տատանումները գուցեև արտահանողների համար գոհացուցիչ լինեին: Սակայն եվրոյի արժեզրկման պատճառով Թուրքիայի արտահանողները 2015-ի առաջին 7 ամիսների ընթացքում 8 միլիարդ դոլարի կորուստ են ունեցել: Աղբյուրը նշում է, որ արտահանվող ապրանքների արտադրության համար հումք է ներվուծվում, որի 50 տոկոսի առքը կատարվում է դոլարով: Այսինքն արտահանողը դոլարով ներմուծում է, եվրոյով արտահանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի առևտրի նախարարը Լոնդոն կատարած այցի շրջանակում հանդիպել է ՄԹ առևտրի նախարարի հետ։

Առցանց տիրույթում աշխատող ColendiBank-ի գործունեությունը մեկնարկել է մայիսի 5-ից:

«Gülermak» կապալառու ընկերությունը վերջին 4 ամսում հաղթել է Սերբիայում և Լեհաստանում մի շարք շինաշխատանքների տենդեռներ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ինչպես հայտնում են ոլորտի մասնագետներն ու գիտնականները, այն երկիր մոլորակի մակերևույթին կհասնի մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում:
Թուրքիայի արդարադատության նախարարությունը տվյալներ է հրապարակել դատապարտյալների թվի վերաբերյալ։
Օրակարգում է եղել Պակիստանի և Հնդկաստանի միջև մեկնարկած ռազմական բախումը:
«Forbes Türkiye» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի ամենահարուստ 100 մարդկանց ցանկը։
«Ես չեմ տեսնում ոչ մի նշան, որ իրավիճակը կգնա դեպի լավը»,- հավելել է Էքրեմ Բաքին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |