Քաղաքական07:26, 18 Օգոստոս 2015
Դավութօղլուի և Բահչելիի միջև կոալիցիայի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել
Նախօրեին տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ահմեթ Դավութօղլուի և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ- MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի հանդիպումը:
Թուրքական «Bugun» պարբերականի համաձայն՝ շուրջ 2.5 ժամ տևած հանդիպման ժամանակ քննարկվել են երկու կուսակցությունների միջև հնարավոր կոալիցիայի ստեղծման կամ արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանները:
Դավութօղլուի հետ հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Ֆարուք Չելիքը, իսկ Բահչելիի կողմից հանդիպմանը ներկա է եղել ԱՇԿ մամուլի խոսնակ Սեմիհ Յալչընը:
Հանդիպումից հետո Ահմեթ Դավութօղլուն հանդես է եկել հայտարարությամբ: Նա մասնավորապես ընդգծել է, թե հանդիպումից պարզ է դարձել, որ ԱՇԿ-ի հետ կոալիցիա ստեղծելու համար որևէ հիմք չկա:
«Բահչելին շատ պարզ և ազնվորեն հայտարարեց, որ իրենք հնարավոր չեն համարում ԱԶԿ-ի հետ որևէ հարցում կոալիցիա ստեղծելու հավանականությունը: ԱՇԿ-ն, ԱԶԿ-ի հետ կոալիցիա ստեղծել չի ցանկանում, ընտրությունների համար կարճաժամկետ խորհրդարան կազմել չի ցանկանում, նաև չի աջակցելու փոքրամասնական խորհրդարանի ստեղծմանը, իսկ արտահերթ ընտրությունների համար հրավիրվելիք նիստի ժամանակ չի աջակցելու արտահերթ ընտրություններին»:
Դավութօղլուն նշել է նաև, որ Բահչելիի այս հայտարարույունները ոչ թե իրենց զրույցի արդյունքն են, այլ ԱՇԿ-ի առաջնորդը պարզապես իրեն հայտնել է նախապես կայացված որոշումը:
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք մեկ ամսից ավելի ժամանակահատվածում կառավարություն ձևավորել չկարողացած Դավութօղլուն չի պատրաստվում հեռանալ զբաղեցրած պաշտոնից, վարչապետը պատասխանել է. «Ես կխորհրդակցեմ նախագահի հետ: Իհարկե, եթե անհրաժեշտություն լինի, կհրաժարվեմ իմ պաշտոնից»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Պաշտոնական Անկարան դա որակել է որպես անընդունելի զարգացում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |