Քաղաքական07:48, 18 Օգոստոս 2015
Դևլեթ Բահչելի. «ԱԶԿ-ն չընդունեց մեր պայմանները»
Թուրքիայում կոալիցիոն կառավարություն կազմելու համար ընթացիկ բանակցությունների շրջանակներում երեկ հանդիպել են Թուրքիայի վարչապետ ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նախագահ Ահմեթ Դավութօղլուն և ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին:
Թուրքական «ntv.com.tr» լրատվական կայքը տեղեկացնում է, որ հանդիպումից հետո Դևլեթ Բահչելին գրավոր հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, թե ԱԶԿ-ն չի ընդունել իրենց կողմից ի սկզբանե ներկայացված 4 պայմանները:
Բահչելին նշել է, որ ներկա իրավիճակում բավականին նվազել է կոալիցիոն կառավարություն ձևավորելու հնարավորությունը: Հիշեցրել է, որ հուլիսի 9-ին կառավարություն ձևավորելու պատասխանատվությունը ստանձնելուց հետո Սահմանադրության 116-րդ հոդվածով սահմանված 45-օրյա ժամկետի ավարտին մնացել է 6 օր:
«116 հոդվածի համաձայն՝ նոր ընտրությունների անցկացման որոշման պարագայում ներկա կառավարությունը հրաժարական կտա, և նախագահը ժամանակավոր կառավարություն կազմելու համար նոր վարչապետ կնշանակի: ԱՇԿ-ն այդ ժամանակավոր կառավարությանը մաս չի կազմի և իր կողմից որևէ անդամ չի ներկայացնի: Մեր կուսակցությունն իր բոլոր որոշումները և նախընտրությունը կատարել է հօգուտ ազգի և Թուրքիայի: Հետագա քաղաքական գործընթացի ընթացքում, ինչպիսին էլ որ այն լինի, բոլորը կտեսնեն և կճանաչեն ներկայիս փակուղային վիճակի և անզիջում կեցվածքի հիմնական պատճառներն ու դերակատարեներին»,- ասված է Բահչելիի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԱՇԿ-ն կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար առաջարկել էր հետևյալ պայմանները.
1. Հայտարարել, որ թուրք-քրդական կարգավորման գործընթացն ավարտված է:
2. Հետաքննության վերսկսում այն 4 նախարարների նկատմամբ, ովքեր ներգրավված են կոռուպցիոն սկանդալի և այլ անօրինականությունների մեջ:
3. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է գործի Թուրքիայի սահմանադրության շրջանակներում:
4.Թուրքիայի Սահմանադրության առաջին 4 կետերի անփոփոխություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Պաշտոնական Անկարան դա որակել է որպես անընդունելի զարգացում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |