Իրավական07:49, 18 Օգոստոս 2015
Սասունում հայկական եկեղեցու ու գերեզմանոցի հրդեհման առիթով դիմում է ներկայացվել դատախազություն
Անհայտ անձանց կողմից հրդեհվել է Թուրքիայի Բաթման նահանգի Սասուն գավառում գտնվող հայկական Սբ. Պետրոս Առաքյալի վանքն ու հարակից հայկական գերեզմանոցը:
Սասունի, Բիթլիսի, Մուշի, Վանի և Ստամբուլի հայերի սոցիալական օգնության, համերաշխության մշակութային միությունը հրդեհի առիթով Սասունի տարածքային դատախազություն հանցագործության մասին հայտարարություն է ներկայացրել:
Ըստ «Demokrathaber.net» կայքի` միության նախագահ Ազիզ Դաղջըն հաղորդել է, որ հրդեհի հետևանքով այրվել են հայ հոգևորականների ոսկորները, որոնք գերեզմանափոսերից դուրս էին թափել գանձ որոնողները:
Հայկական միության նախագահը հայտնել է, որ թուրքական ժանդարմերիայի ստորաբաժանումները չեն եկել դեպքի վայր:
«Նույն օրը տեղեկացրել ենք Բաթմանի ժանդարմերիայի հրամանատարությանը: Ասացին, որ հրշեջներ կուղարկեն: Սակայն հրշեջ մեքենան չի կարող բարձրանալ Մեշելի գյուղ, քանի որ եկեղեցի տանող ճանապարհը դեռ բաց չէ: Պետք է շնորհակալություն հայտնենք հրդեհը մարելուն օգնած Մեշելի գյուղի բնակիչներին»,- ասել է Դաղջըն:
Ավելի վաղ Ermenihaber.am-ը տեղեկացրել էր, որ Թուրքիայի Բաթման նահանգի Սասուն գավառում գտնվող 1500-ամյա հայկական Սբ. Պետրոս վանական համալիրը, որ հարակից գյուղացիների կողմից որպես ախոռ էր օգտագործվում, պետական գրանցում էր ստացել:
Նշենք, Արևմտյան Հայաստանի մի շարք տարածաշրջաններում գտնվող եկեղեցիների, ինչպես նաև Սբ. Պետրոս վանական համալիրի գրանցման ու վերականգնման համար պայքարում է Սասունի, Բիթլիսի, Մուշի, Վանի և Ստամբուլի հայերի սոցիալական օգնության, համերաշխության մշակութային միությունը` նախագահ Ազիզ Դաղջըի գլխավորությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |