Տնտեսական10:44, 19 Օգոստոս 2015
Ընտրություններից հետո Թուրքիայի տնտեսությունն արագ անկում է ապրում

«Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում սկսեցին տագնապի ազդանշաններ հնչել»: Այս մասին հայտնում է թուրքական «haberturk.com» լրատվական ծառայությունը՝ ներկայացնելով ընտրություններից հետո երկրի տնտեսության անկման պատճառ դարձած առանցքային իրադարձությունները:
- Նվազել է թուրքական լիրայի հանդեպ վստահությունը: Դրա ապացույցներից մեկն այն է, որ երկրում մեծացել է արտարժույթով գործող բանկային հաշիվների ընդհանուր ծավալը, որը հունիսի 7-ից սկսած երկու ամսվա ընթացքում 1 տոկոսով աճելով՝ կազմել է 512.4 մլրդ թուրքական լիրա (ընդհանուր կապիտալի 43.8 տոկոսը):
- Նվազել են Թուրքիայի միջազգային ներդրումները, որոնք միայն վերջին երկու ամսվա ընթացքում 122.8 մլրդ դոլարից իջել են 119.2 միլիարդի:
- Դոլարի սակագինը լիրայի նկատմամբ բարձրացել է 8.7 տոկոսով: Տարեսկզբին 2.35 լիրա գնահատվող դոլարը ներկայումս 2.9-ի է հասել, ինչն իր ազդեցությունն է ունենում երկրում բոլոր տեսակի ապրանքների ու ծառայությունների գնի վրա:
- Նվազել են Թուրքիայի՝ արտերկրից ստացվող եկամուտները. մեծ մասամբ Ռուսաստանից Թուրքիա եկող զբոսաշրջիկների թվի նվազման հետևանքով եկամուտները 14 տոկոսով պակասել են: 8.2 տոկոսով փոքրացել են նաև արտահանման ծավալները՝ կապված ԵՄ-ի անդամ և հարևան երկրներում առկա ճգնաժամի հետ:
- 310.000-ով ավելացել են քաղաքացիների կողմից վարկային գծերի պարտքերի մարել չկարողանալու դեպքերը:
- Անցյալ տարվա առաջին կեսի համեմատ 20 տոկոսով աճել է բանկերի կողմից պարտքերի չվճարման պատճառով առգրավված/բողոքարկված պարտատոմսերի քանակը՝ կազմելով 4.3 մլրդ լիրա:
- Դոլարի սակագնի արագ բարձրացմամբ պայմանավորված՝ տարվա առաջին երկու եռամսյակների միջև կարճաժամկետ պարտքերի՝ 23.3 մլրդ լիրայով աճ է գրանցվել:
- Անցյալ տարվա մայիսի համեմատ այս տարի ավելացել է գործազրկությունը: Բնակչության 9.3 (2մլն 789) տոկոսը կազմող գործազրկության այս ցուցանիշը ամենաբարձրն է վերջին 5 տարվա ընթացքում:
- Վերջին երկու ամիսների ընթացքում բորսայում ևս գրանցվել է 6 տոկոսանոց անկում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |