Տարածաշրջան12:47, 20 Օգոստոս 2015
Իրաքի Քիրքուք քաղաքում հայկական եկեղեցի է բացվել

Իրաքի Քիրքուք քաղաքում հայկական եկեղեցի է բացվել: Այս մասին գրում է թուրքական «beyazgazete.com» կայքը: Եկեղեցու բացմանը ներկա է եղել Քիրքուքի նահանգապետ Նեջմեթթին Քերիմը, ով հանդես է եկել ելույթով: Քերիմը, տեղեկացնելով, որ վերջին տարիներին Քիքուքում ապրող քրիստոնյաների 75 տոկոսը լքել է երկիրը, ասել է, որ իրենք անում են հնարավորը այդ արտագաղթը կանխելու համար:
Նահանգապետն ասել է, որ չնայած Բաղդադի հետ քաղաքական հակասություններին իրենք շարունակում են իրականացնել նախատեսված ծրագրերը:
Արքեպիսկոպոս Աբիդին Մարկոսյան էլ նշել է, որ վերջին տարիներին քրիստոնյաները և հատկապես հայ քրիստոնյաները Իրաքում մեծ դժվարությունների միջով են անցնում:
«Այդ ամենի հիմնական պատճառը ծայրահեղական կազմակերպություններն են: Կյանքի ապահովության համար Քիրքուքից հազարավոր հայ ընտանիքներ են հեռացել: Այսօր Քիրքուքում հազիվ 50 հայ ընտանիք է ապրում»,- նշել է հայ հոգևորականը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |