Հասարակական09:29, 20 Օգոստոս 2015
Սոցհարցում. արտահերթ ընտրություններում ԱԶԿ-ն կկարողանա վերադարձնել կորցրած ձայները
Թուրքիայում կոլաիցիոն կառավարության ձևավորման ջանքերի ձախողումից հետո օրակարգում է արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը: Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի` «ORC» վիճակագրական ուսումնասիրությունների կենտրոնը անցկացրել է սոցհարցում ` պարզելու արտահերթ ընտրությունների հավանական առաջատարներին:
«ORC»-ի տնօրեն Մեհմեթ Մուրաթ Փոսթեկինը հայտարարել է, որ արտահերթ ընտրւթյուններում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) ամենայն հավանականությամբ կկարողանա վերադարձնել կորցրած ձայները և նորից միանձնյա կառավարություն ձևավորել:
Կազմակերպությունը անցկացրել է սոցհարցում` ընտրողներին հարցնելով, թե եթե այս կիրակի ընտրություններ լինեն ում ձայն կտան և ստացել հետևյալ արդյունքները. «Արդարություն և զարգացում կուսակցություն» (ԱԶԿ-AKP) 44.1%, «Ժողովրդահանրապետական կուսակցություն» (ԺՀԿ-CHP) 26.8%, «Ազգայնական շարժում կուսակցություն» (ԱՇԿ-MHP) -15.6%, «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (ԺՀԿ-HDP) 10.6%:
Կազմակերպության նախագահը նաև նշել է , որ եթե «ԱԶԿ»-ն կարողանա «համոզել» հունիսի 7-ին ընտրություններին չմասնակցած 3% ընտրողներին մասնակցել արտահերթ ընտրություններին և իրեն ձայն տալ, ապա նրա հաջողությունը երաշխավորված կլինի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |