Քաղաքական13:59, 24 Օգոստոս 2015
Milliyet: ԺԴԿ-ին կառաջարկվի Սպորտի, Անտառային տնտեսության և ԵՄ հարցերով նախարարների պաշտոնները
Թուրքիայում ձևավորվելիք ժամանակավոր կառավարությունում ըստ մեջլիսում ունեցած պատգամավորական մանդատների քանակի` 3 նախարարական պորտֆել էլ բաժին է ընկնում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (HDP-ԺԴԿ): Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկություններով` ժամանակավոր կառավարությունում, որը գործելու է մինչև նոյեմբերի 1-ին նախանշված վաղաժամ խորհրդարանական ընտրությունները, ԺԴԿ-ին առաջարկվելու է Սպորտի ու երիտասարդության, Եվրամիության հարցերով և Անտառային ու ջրային տնտեսության նախարարությունները:
Աղբյուրը նշում է, որ անցումային կառավարությունում 3 պորտֆելները բաժին են ընկնում անկախ քաղաքական գործիչների, իսկ մնացած 23-ը, (ներառյալ վարչապետի պաշտոնը) ըստ մեջլիսում ունեցած տեղերի, պետք է բաշխվեին հետևյալ կերպ, «Արդարություն և զարգացում կուսակցություն» (ԱԶԿ-AKP)- 11, Ժողովրդահանրապետական կուսակցություն (CHP-ԺՀԿ)-6, «Ազգայնական շարժում կուսակցություն» (ԱՇԿ-MHP)-3, «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-3 մանդատ:
Սակայն ԺՀԿ և ԱՇԿ-ն հրաժարվել են անցումային կառավարության մաս կազմել, ինչից հետո վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ նախարարական պորտֆելները զբաղեցնելու առաջարկներ կուղարկվեն այդ երկու կուսակցություններից կոնկրետ գործիչների` շրջանցելով կուսակցության ղեկավարությանը: Իսկ եթե ԺՀԿ-ական ու ԱՇԿ-ական առանձին գործիչները չընդունեն Դավութօղլուի առաջարկները, ապա մնում է այդ կուսակցություններին հասանելիք ընդհանուր թվով 9 պորտֆելներում նշանակել անկախ գործիչների:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Պաշտոնական Անկարան դա որակել է որպես անընդունելի զարգացում։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |