Տարածաշրջան10:13, 24 Օգոստոս 2015
Թուրքիայում ժամանակավոր կառավարությունը կարող է ձևավորվել առանց քրդամետ կուսակցության

Թուրքիայում ժամանակավոր կառավարությունը կարող է կազմավորվել` առանց քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» մասնակցության: Այս մասին տեղեկացնում է թուրքական « t24» լրատվական կայքը:
Չնայած ԺԴԿ-ն համաձայնություն էր տվել մասնակցել ժամանակավոր կառավարության ձևավորմանը, որտեղ ստանալու է 3 նախարարական պորտֆեյլ, սակայն խնդիրներ են ծագել նախարարների անունների շուրջ, քանի որ քրդամետ կուսակցությունն ինքն է ցանկանում առաջադրել իր նախարարներին:
Աղբյուրը նշում է, որ Սահմանադրության 114-րդ հոդվածի համաձայն, վարչապետի կողմից կուսակցություններին առաջարկված նախարարների թեկնածությունները հավանության չարժանանալու կամ էլ կուսակցությունների կողմից իրենց անդամներին հետ կանչելու դեպքում, նախարար կնշանակվեն անկախ քաղաքական գործիչներ (մեջլիսի պատգամավորներ և պատգամավոր չհանդիսացողներ):
Հետևաբար, եթե Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի առաջարկած ԺԴԿ-ի 3 պատգամավորները կուսակցության կողմից չհաստատվեն, կամ էլ ընտրված նախարարությունները հավանության չարժանանան, ապա դրանք կփոխանցվեն անկախ գործիչների:
Թուրքիայում հունիսի 7-ին տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում որևէ կուսակցություն միանձնյա կառավարություն կազմելու իրավունք չստացավ: Թուրքիայի սահմանադրությամբ հաստատված 45-օրյա ժամկետում կոալիցիոն կառավարություն կազմելու փորձերը ձախողվեցին, ինչի արդյունքում անցկացվելու են վաղաժամ ընտրություններ:
Ժամանակավոր կառավարությունը, որը պետք է գործի մինչև վաղաժամ ընտրությունների անցկացումը, պետք է կազմված լիներ խորհրդարան անցած 4 քաղաքական կուսակցությունների («Արդարություն և զարգացում կուսակցություն» (ԱԶԿ-AKP), «Ժողովրդահանրապետական կուսակցություն» (ԺՀԿ-CHP), «Ազգայնական շարժում կուսակցություն» (ԱՇԿ-MHP), «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (ԺԴԿ-HDP) ներկայացուցիչներից: Սակայն «ԱՇԿ»-ն և «ԺՀԿ»-ն հրաժարվել են մաս կազմել ժամանակավոր կառավարությանը: Այս պարագայում ընտրությունների արդյունքներով «ԺՀԿ»-ին և «ԱՇԿ»-ին բաժին ընկնող համապատասխանաբար 6 և 3 նախարարական մանդատները պետք է ստանձնեն 9 անկախ քաղաքական գործիչներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |