Տարածաշրջան08:11, 25 Օգոստոս 2015
Ջրհեղեղ Թուրքիայում. 4 ամսվա անձրևը 6 ժամում է տեղացել (տեսանյութ)

Թուրքիայի Արդվին նահանգի Հոպա շրջանում հորդառատ անձրևները ջրհեղեղի և սողանքի պատճառ են դարձել: Թուրքական «Egitimajansi» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Թուրքիայի անտառային և ջրային հարցերի նախարար Վեյսել Էրօղլուն աղետի մանրամասներին ծանոթանալու համար այցելել է Հոպա: Նախարարը հայտնել է, որ աղետի հետևանքով մահացել է 8 հոգի, վիրավորվել 17-ը, մեկ երեխա կորել է:
Նախարարը տեղեկացմամբ՝ օդերևութաբանական ծառայությունը նախօրոք տեղյակ է պահել հորդառատ տեղումների մասին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները զգուշացրել էին քաղաքացիներին:
«6 ժամում տեղումների քանակը կազմել է 250 մմ: Ամբողջ Թուրքիայում տեղումների քանակը տարեկան կազմում է 640 մմ, իսկ այստեղ 4 ամսվա անձրևը 6 ժամում է տեղացել»,- ասել է նախարարը:
Վերջինս հայտնել է, որ դեպքերին անձամբ հետևում է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, իսկ կառավարությունը 10 միլիոն լիրա է հատկացրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |