Իրավական09:27, 25 Օգոստոս 2015
Սասունի այրված հայկական վանական համալիրի հարցը բարձրացվել է թուրքական մեջլիսում
Օգոստոսի 15–ին ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Սասունի Մեշելի գյուղի պատմական հայկական Սբ. Պետրոս վանական համալիրի և հարակից գերեզմանոցի տարածքում բռնկված հրդեհի հարցը բարձրացվել է թուրքական մեջլիսում: Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ - HDP) կողմից ընտրված պատգամավոր Ալի Աթալան գրավոր դիմել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սելահեթթին Օզթուրքին՝ փորձելով տեղեկություն ստանալ հրդեհի պատճառների բացահայտման և հետևանքների վերացման ուղղությամբ կատարված և կատարվելիք քայլերի մասին: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի համաձայն՝ Աթալան ներքին գործերի նախարարին ուղղել է մասնավորապես հետևյալ հարցերը.
*Տեղի ունեցած հարձակման հետևանքով ավերված հայկական Սբ. Պետրոս վանական համալիրի և հարակից գերեզմանոցի տարածքը իր նախկին վիճակին բերելու համար որոշակի քայլեր ձեռնարկվելու՞ են, եթե այո, ապա՝ երբ են ձեռնարկվելու:
*Կարողացե՞լ եք պարզել հարձակումը կազմակերպողների ինքնությունը: Հանցագործների հետ կապված ինչպիսի՞ իրավական գործընթացներ են իրականացվել կամ իրականացվելու:
*Արդյո՞ք չեք համարում, որ Թուրքիայի հայերին պատկանող վանական համալիրների և գերեզմանատների վրա կատարվող հարձակումները ազգայնամոլական բնույթ ունեն: Հանցագործությունն իրականացնողների նկատմամբ նաև այս տեսակետից իրավական գործընթաց սկսվելու՞ է:
*Արդյո՞ք պատրաստվում եք իրավական գործընթաց սկսել այն անվտանգության ուժերի և ՏԻՄ մարմինների դեմ, որոնք չեն մեկնել հրդեհի վայրը:
*Ով է պատասխանատու այն բանի համար, որ 2015թ համալիրը դեռևս ավտոճանապարհներ չունի և այդ պատճառով հրդեհի ժամանակ հրշեջ մեքենաները չեն կարողացել օգնության հասնել: Ո՞վ է փոխատուցելու այն նյութական և բարոյական վնասը, որ հասցվել է համալիրին` այս անպատասխանատու մոտեցման պատճառով:
*2015թ օգոստոսի 15-ին տեղի ունեցած այս հրդեհի վերաբերյալ որևէ տեսաձայնագրություն ունե՞ք:
*Ինչպիսի քայլեր եք ներկայումս ձեռնարկում՝ մարդկանց համար առաջնային հոգևոր նշանակություն ունեցող գերեզմանատներում նմանատիպ դեպքերը կանխարգելելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |