Տարածաշրջան12:39, 25 Օգոստոս 2015
Zaman. «ԺԴԿ-ի համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին կարգելվի քաղաքականությամբ զբաղվել»

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) նոր գործողությունների է պատրաստվում՝ վերջին շրջանում ահաբեկչական հարձակումները և տնտեսական խնդիրները երկրորդ պլան մղելու համար: Թուրքական «Zaman» պարբերականը, հղում անելով «Taraf» թերթում «Լրագրողների դեմ նոր արշավի նախապատաստում» հոդվածին, գրում է, որ կալանվորվելու է 200 հոգի, այդ թվում` լրագրողներ: Բացի այդ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ղեկավարների, որոնք պատգամավորական մանդատ չունեն, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների, որոնք ներկայացնում են գլխավոր 2 ընդիմադիր «Ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները, և ընդդիմադիր կազմակերպությունների նկատմամբ գործողություններ կիրականացվեն: ԺԴԿ համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին կարգելվի քաղաքականությամբ զբաղվել: Ըստ հոդվածում տեղ գտած պնդումների՝ նշված բոլոր գործողությունների նպատակն է ստվերել ահաբեկչական միջադեպերը, ինչպես նաև հասկացնել՝ «պետության տերը դեռ ԱԶԿ-ն է»: Նշվում է, որ ԱԶԿ-ի որոշ ղեկավարներ դեմ են եղել նշյալ ծրագրին:
«Zaman»-ը ներկայացրել է քաղաքական գործիչների, այդ թվում նաև հայազգի պատգամավոր Գարո Փայլանի կարծիքը անկախ մամուլին և ընդիմադիրներին լռեցնելու քաղաքականության վերաբերյալ:
Փայլանը ասել է. «Պետությունը «խելք» կոչվածը կորցրել է: Նախագահական պալատում գտնվող ավազակախումբը խելքը կորցրած հարձակումներ է անում աջ ու ձախ: Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում են վախի կայսրություն ստեղծել: Մարդկայնորեն մեր մարդկանց, մեր խիղճը, տնտեսությունը կորցնում ենք: Այս լրատվական դաշտում, որին անվանում ենք ԱԶԿ-ի մեդիա, մի գործողություն կա, որը չեն մարսելու: Քանի որ ցանկանում են ծածկել իրենց մեղքը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |