Տարածաշրջան08:12, 25 Օգոստոս 2015
Haber7.«Իրանը Թուրքիայի նկատմամբ խորամանկ քաղաքականություն է վարում»

«ԱՄՆ-ի հետ միջուկային պայմանագրի շուրջ համաձայնության գալուց հետո «ինքնավստահության նոպա» ապրող Իրանը Թուրքիայի նկատմամբ շատ խորամանկ քաղաքականություն է վարում»,-գրում է թուրքական «Հաբեր7» լրատվական կայքը:
Թուրքական լրատվամիջոցը, հղում անելով իրանական «İRNA» լրատվական գործակալության կողմից հրապարակված վերլուծական հոդվածներից մեկին, հայտնում է թե Իրանը, աջակցում է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական տարրերին և ՔԲԿ-ին ու Հյուսիսային Իրաքում թուրքական ազդեցությունը թուլացնելու համար հակաբարզանիական տրամադրություններ է ստեղծում:
Հոդվածում նշվում է նաև, որ Թուրքիայի` Սիրիայում Բաշար Ասադի իշխանությունը տապալելու ցանկությունը, ինչպես նաև Հյուսիսային Իրաքում քրդերի դիրքերին հարվածելը, մեծապես վնասել է տարածաշրջանում Իրանի դիրքերը:
Ըստ հոդվածի որ տարածաշրջանում գերիշխող տերությունը մոտակա ժամանակներս պետք է դառնա Իրանը: Իսկ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը Իրանի համար դիտվում են և դիտվելու են որպես համար մեկ մրցակից-հակառակորդներ:
Խոսելով Թուրքիայի առկա քաղաքական իրավիճակի մասին, նշվում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիայում նոր խորհրդարանական ընտրություններ ացկացնելու մասին հայտարարությունը , որևէ կերպ չի օգնելու ստեղծված իրավիճակը կայունացնելու:
Առաջ է քաշվում այն համոզմունքը, որ Թուրքիայի` Սիրիայի իշխանությունը տապալելու քաղաքականությունը անհաջողության է մատնվելու և հետևաբար Թուրքիան չի կարողանալու դառնալ Մերձավոր Արևելքում գերիշխող պետություն:
Անդրադարձ կատարվելով թուրքական օդուժի Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ)ահաբեկչական կազմակերպության հենակետերին հարվածելու փաստին, նշվում է, որ դա ընդամենը պատեհ առիթ էր, որ թուրքերը Հյուսիսային Իրաքում հարված հասցնեին «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ռազմաճամբարների ուղղությամբ
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |