Հասարակական13:24, 25 Օգոստոս 2015
Թուրքիան զբոսաշրջության կազմակերպման որակի տեսանկյունից մրցունակ չէ
Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան զբոսաշրջիկների թվով աշխարհում 6-րդ տեղն է զբաղեցնում` զբոսաշրջության ոլորտում մրցակցության մեջ այս երկիրն այնքան էլ հաջող դիրքերում չէ: Թուրքական «Dunya.com» լրատվակայքը տեղեկացնում է, որ Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ-WEF) հրապարակել է իր «2015թ. Զբոսաշրջության մրցակցության զեկույցը»: Ըստ նշյալ զեկույցում տեղ գտած տվյալների՝ զբոսաշրջությունից ստացված եկամուտների առումով 141 երկրների ցուցակում Թուրքիան զբաղեցնում է 12-րդ , օդային տրանսպորտի, ինչպես նաև՝ մշակութային արժեքների տեսանկյունից` 16-րդ, իսկ շրջակա միջավայրի պահպանման և անվտանգության տեսակետից՝ 44-րդ տեղը: Ըստ հաշվետվության՝ Թուրքիայում համեմատաբար մրցունակ են առողջապահության և հիգիենայի, ավիաուղիների սպասարկման և բիզնես ծառայությունների ոլորտները:
Թուրքիայի Յաշար համալսարանի պրոֆեսոր Օրհան Իչօզը , գնահատելով ՀՏՖ-ի զեկույցը, նշել է, որ զբոսաշրջության ոլորտում, ինչպես և տնտեսության մեջ ընդհանրապես, Թուրքիան չի կարողանում դուրս գալ միջին եկամտի թակարդից:
Իչօզը ընդգծել է, որ Թուրքիայում երկաթուղիների և ծովային տրանսպորտի սահմանափակ օգտագործումը, ցամաքային հաղորդակցման՝ հիմնականում ավտոմայրուղիների միջոցով իրականացվելու հանգամանքը Թուրքիա այցելել ցանկացող զբոսաշրջիկների մոտ բացասական տպավորություն են ստեղծում:
Իչօզը նաև նշել է, որ Թուրքիա մեկնող զբոսաշրջիկները հիմնականում միջին և ցածր եկամտի տեր մարդիկ են , որոնք երկրում ծախսում են միջինում 750 դոլար: Ըստ թուրք պրոֆեսորի՝ զբոսաշրջությունից ստացված միջին եկամուտները պայմանավորված են նաև այս հանգամանքով:
Իչօզի խոսքով՝ Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը վկայում է, որ երկիրը զբոսաշրջության համար չափազանց կարևոր դիրք է զբաղեցնում, սակայն ոլորտի սպասարկման որակի տեսանկյունից նույն հաջողությունը ապահովել չի ստացվում: Նա կոչ է արել Թուրքիայի տուրիզմի ոլորտի ղեկավարներին՝ մանրամասն վերլուծել ՀՏՖ զեկույցը և ըստ այդմ համապատասխան քայլեր ձեռնարկել՝ ոլորտը զարգացնելու ուղղությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |