Քաղաքական10:34, 26 Օգոստոս 2015
Աթեշյանը խոսել է Վանի պատարագը չեղյալ հայտարարելու դրդապատճառների մասին
Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը խոսել է Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 6-ին նախատեսված պատարագը չեղյալ հայտարարելու դրդապատճառների մասին: Ըստ «Demokrathaber» լրատվամիջոցի` Աթեշյանը նշել է, որ պատարագի չեղյալ հայտարարումը, արվել է առաջին հերթին անվտանգության նկատառումներից ելնելով:
Պոլսի հայ համայնքի հոգևոր առաջնորդը ընդգծել է, որ պատարագի հետաձգումը պայմանավորված է վերջերս Թուրքիայի արևելյան շրջաններում տեղի ունեցող թուրք-քրդական բախումների հետևանքով ստեղծված լարված իրավիճակով:
«Տեղի ունեցող իրադարձությունների պատճառով մեր համայնքի անդամների շրջանում վախ կա և նրանք խուսափում են այդ շրջաններ գնալ: Մենք էլ, պատարագի և արարողության մասնակիցների անվտանգությունից ելնելով, որոշոցինք սեպտերբերին 6-ին նախատեսված պատարագը չեղյալ հայտարարել: Սակայն դա չի նշանակում է, որ պատարագը ընդհանրապես չի լինելու: Երկրում իրավիճակը կայունանալուց հետո պատարագը կիրականա» , -ասել է Աթեշյանը:
Անդրադառնալով բախումներին` Աթեշյանն նշել է, որ հակամարտող կողմերը հանդիպելով իրար հետ, պետք է փոխհամաձայնությամբ լուծեն այս հարցը:
«Կառավարությունը պետք է այս խնդիրը անպայման խաղաղությամբ լուծի: Կրակի դադարեցումը երկրի շահերից է բխում: Եթե այսպես շարունակվի, ապա այս իրավիճակը Թուրքիայում ապրող ցանկացած էթնիկ խմբի մեծ վնաս կհասցնի»,- եզրափակել է Աթեշյանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |