Իրավական12:51, 26 Օգոստոս 2015
Չավուշօղլուն Գերմանիայից պահանջել է արտահանձնել թուրք դատախազներին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության իշխանություններից պահանջել է արտահանձնել փախուստի մեջ գտնվող դատախազներ Զեքերյա Օզին և Ջելալ Քարային: Թուրքական «haberler» լրատվական կայքի փոխանցմամբ` ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այդ մասին հայտարարել է թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում:
Վերոնշյալի հետ կապված, քննադատելով Գերմանիային, Չավուշօղլուն նշել է.«Փախուստի դիմած նախկին դատախազների վերաբերյալ գործընթացը լուրջ հարց է: Սպասում ենք, որ այս հարցում Գերմանիան կկատարի իր վրա ընկած իրավական պատասխանատվությունը»:
Նախարարը հայտարարել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիան Գերմանիայից որևէ հանցագործի արտահանձնում է պահանջում, սակայն Գերմանիան նախկինում էլ նպատատիպ պահանջները անպատասխան է թողել:
«Գերմանիայից շատ մարդկանց արտահանձնում ենք պահանջել: Նրանց մեջ ՔԲԿ-ի և «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի»(DHKP-C) անդամներ կան, որոնք Եվրամիության (ԵՄ) կողմից ընգրկված են ահաբեկչների ցուցակում: Սակայն այս կամ այն պատճառով Գերմանիան անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել»,-ասել է Չավուշօղլուն:
Հավելենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նույնպես Գերմանիայից պահանջել էր Թուրքիային հանձնել դատախազներին: Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ իրենք դատախազների` Գերմանիայում գտնվելու մասին տեղեկություն չունեն:
Հիշեցնենք, որ թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, թե իբր Թուրքիայից փախած դատախազները, որոնց մասին դատարանը ձերբակալելու որոշում է կայացրել, մուտք էին գործել Հայաստան, այնուհետև մեկնել Գերմանիա: Այս պնդումներին ի պատասխան ՀՀ ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ իրենք թուրք դատախազների՝ Հայաստանում գտնվելու մասին տեղեկությանը չեն տիրապետում:
Նշենք, որ այդ դատախազները ներգրավված են եղել 2013 թվականի դեկտեմբերի 17-ին իրականացված «Մեծ կաշառք»-ի գործով դատական գործընթացում: Նրանք մայիսի 25-ին հեռացվել էին պաշտոնից՝ «իրենց լիազորություններից դուրս որոշումներ կայացնելու» համար: Օգոստոսի 10-ին թուրքական դատարանը նրանց ձերբակալելու որոշում էր կայացրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |