Տարածաշրջան07:50, 27 Օգոստոս 2015
Քուրդ զինյալները հարձակումներ են իրականացրել Վան, Գազիանթեփ և Թունջելի նահանգներում

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները հարձակումներ են իրականացրել Թուրքիայի`Վան, Գազիանթեփ, Թունջելի նահանգներում: Ըստ թուրքական «haberler» լրատվամիջոցի`ընդհանուր առմամբ հարձակման հետևանքով վիրավորվել է 6 հոգի, զոհեր չկան:
Նշվում է, որ Վանի Հաջբեքիր թաղամասի Բայըրլը փողոցում, ՔԲԿ-ի զինյալները հարձակվել են փողոց մտած զրահապատ ոստիկանական մեքենայի վրա: Տեղի ունեցած բախման հետևանքով երկու ոստիկան է վիրավորվել: Վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց: Թուրք ոստիկանությունը զինյալների հայտնաբերելու նպատակով տարածքում լայնամաշտաբ օպերացիա է սկսել:
Թունջելիում, չնայած նրան, որ ՔԲԿ-ականները հարձակվել էին զինվորական պահակետի վրա, այնուամենայնիվ զոհեր և վիրավորներ չեն եղել` ոչ քրդական, ոչ էլ թուրքական կողմից:
Իսկ Բինգյոլ քաղաքի Քըղը շրջանում նրանք ևս հարձակումներ են իրականացրել, սակայն հանդիպելով թուրքական ոստիկանության դիմադրությանը, փախուստի են դիմել դեպի տեղի անտառները: Նրանց հայտնաբերելու համար, թուրքական ոստիկանությունը գործի է դրել օդուժ:
Փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է 4 հոգի, որից մեկը թեթև վնասվածք է ստացել: Իսկ մյուս 3-ին տեղափոխել են Բինգյոլի հիվանդանոց: Նրանց վիճակը գնահատվում է բավարար:
Գազիանթեփում քուրդ զինյալները հարձակվել էն տեղի Օջաքլար թաղամասում գտնվող ոստիկանական բաժանմունքի վրա: Բախման ժամանակ զոհեր և վիրավորներ չեն եղել: Զինյալները դեպքի վայրից ավտոբոսուսով փախուստի են դիմել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |