Տարածաշրջան14:03, 31 Օգոստոս 2015
Քրդամետ կուսակցության համանախագահ. «Ինքնակառավարումը իրավունք է»

Թուրքիայի խորհրդարանական քրդամետ կուսակցությանը ներկայացուցիչները համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի գլխավորությամբ այցելել են Սիրիայի հետ սահմանակից Հաքքարի նահանգ: Պատվիրակությունը նահանգի համանուն կենտրոնում հանդիպել է քաղաքի համանախագահի պաշտոնակատար Սանիյե Օզքանի հետ, որից հետո կուսակցության համանախագահը քաղաքապետարանի շենքի դիմաց իրենց այցի վերաբերյալ հայտարարություն է արել: Այս մասին տեղեկացնում է, թուրքական «haber61» լրատվական կայքը:
Կուսակցության համանախագահը հիշեցրել է, որ օրեր առաջ անարդար և անօրինական կերպով ձերբակալվել են Հաքքարիի համաքաղաքապետերը: Յուքսեքդաղը ասել է, որ վերջին շրջանում տարածաշրջանում իրականացված ձերբակալությունների վրա աչք չեն փակի: Նա նշել է, որ իրնքնակառավարումը իրավունք է, ասելով. «Վարչական տեսանկյունից մեր քաղաքը կառավարելու մեր ցանկությունն այսօր ռումբերով, փամփուշտներով և ձերբակալություններով է ընդունվում: Եթե այս երկրում որևէ իրավունքի մասին եք ուզում խոսել, ապա ամենագլխավոր իրավունքը ժողովուրդների ինքնակառավարման իրավունքն է»:
Յուքսեքդաղից հետո ելույթ է ունեցել նաև ԺԴԿ հայազգի պատգամավոր Գարո Փայլանը: Վերջինս հիշեցրել է, որ հարյուր տարի առաջ այդ տարածքներում հայեր և ասորիներ էին ապրում, որոնք նույնպես հավասարություն էին ուզում : «Իմ պապերը հավասարություն էին ուզում: Ուզում էին ապրել իրենց լեզվով և մշակույթով: Ինչ-որ մարդիկ այդ հավասարությունը չուզեցին: Նրանք հայ, ասորի և հույն ժողովուրդների վրա ձեռք բարձրացրեցին: Այս հողերը ամայացրին: Ասացին, թե քրդերի և թուրքերի հավասարություն է լինելու, բայց չեղավ: Մյուս ազգերի վրա ձեռք բարձրացնողները քրդերի համար էլ հավասարությունը շատ համարեցին: 100 տարվա բռնությունը շարունակվում է: Մենք՝ բոլոր այդ ազգերը հավաքվել ենք ԺԴԿ-ում: Այժմ նրանք վախենում են այդ միասնականությունից»,-ասել է Փայլանը: Նա նաև վստահություն է հայտնել, որ իրենք նոյեմբերի 1-ին (խորհրդրանական վաղաժամ ընտրությունների օրը- խմբ.) ձեռքի ձեռքի տված կքանդեն վախի մթնոլորտը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Բիշքեքում Քուրթուլմուշը հանդիպում կունենա Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուուլիի հետ։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |