Հասարակական14:01, 02 Սեպտեմբեր 2015
Թուրքական Sabah-ի՝ հայերի հանդեպ ատելություն սերմանող հրապարակումը
Թուրք-քրդական հերթական զինված բախումներից մեկի ժամանակ սպանված թուրք ոստիկան Օլգուն Քուրբանօղլուի հուղարկավորության ժամանակ մի քաղաքացի, որի ինքնությունը չի նշվում, հայտարարել է, թե ՔԲԿ-ի բոլոր ներկայացուցիչները իրականում ոչ թե քուրդ են, այլ՝ հայ:
Նշենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK-ՔԲԿ) թուրքական իշխանությունների կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն:
Քաղաքացու վերոնշյալ մերկապարանոց հայտարարությունը որպես լուր իր կայքում հրապարակել է Թուրքիայի իշխանամետ «Sabah» թերթը հետևյալ վերտառությամբ՝ «ՔԲԿ-ականները բոլորը հայեր են»:
Լուրին կից տեսանյութում երևում է, թե ինչպես է քաղաքացին ոգևորված և սպառնալից բղավում. «Այս ՔԲԿ-ականները բոլորը հայեր են, իրենց ինքնությունը թաքցնում են: Ես քուրդ եմ, ես մուսուլման եմ, բայց ես հայ չեմ: Հայերի վերջը գալու է: Մենք ձեր վերջը տալու ենք: Ինչ էլ անեք՝ իզուր է, այ հայեր: Մենք ձեզ գիտենք: Ինչ էլ անեք՝ իզուր է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |