Ցեղասպանություն08:50, 03 Սեպտեմբեր 2015
Ադրբեջանցի պատգամավորը քննադատել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն արած թուրք պատգամավորին

Ադրբեջանի խորհրդարանի կին պատգամավոր Գանիրա Փաշաևան քննադատել է Թուրքիայի Եվրամիության հարցերով նորանշանակ նախարար, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) ներկայացնող Ալի Հայդար Քոնջային, ով հայտարարել էր, որ 1915 թվականին եղել են հայկական կոտորածներ: Թուրքական «Sondakika» լրատվամիջոցի տեղեկացմամբ` ադրբեջանցի պատգամավորը ասել է, թե իրենք չեն ընդունում Քոնջայի հայտարարությունները, և որ վերջինս իրավունք չուներ իրենց անունից հայտարարությամբ հանդես գալու:
Առաջ քաշելով թուրք-ադրբեջանական աանհիմն պնդումները Հայոց ցեղասպանության հարցում, նա ընգծել է, որ Թուրքիայում ժամանակավոր կառավարության պայմանաններում նորանշանակ նախարարը, այդ քայլով մեծ հարված է հասցրել թուրք ակադեմիկոսների արած գործին, մամուլին և առհասարակ Թուրքիային:
Նա ընգգծել է, որ թուրք և ադրբեջանցի պատմաբանները, մտավորականները, սփյուռքի կառույցները այժմ աշխատանքներ են իրականացնում 1915թ տեղի ունեցածը աշխարհին «ճշմարիտ» ներկայացնելու ուղղությամբ:
Նշենք, որ Ալի Հայդար Քոնջան Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ ասել էր. «Ակնհայտ է, որ կոտորած եղել է: Դա բոլորն են ընդունում: Ըստ էության՝ ժխտող էլ չկա: Հիմնական հարցը դրա բնութագրման մեջ է: Այս հարցն էլ մեր կուսակցության հետ կքննարկենք և միասնաբար ընդունված որոշման վերաբերյալ մեր տեսակետը կհստակեցնենք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |