Իրավական13:53, 03 Սեպտեմբեր 2015
Թուրքիայում ձերբակալված բրիտանացի լրագրողները ազատ են արձակվել

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ձերբակալված «VICE News» լրատվական ծառայության բրիտանացի լրագրողներ Ջեյք Հանրահանին և Ֆիլիփ Փենդլեբուրին և վերջիններիս ուղեկցող իրաքցի թարգմանիչ Մուհամադ Ռասոոլին ազատ են արձակել:
Ըստ թուրքական «haberler» լրատվամիջոցի` լրագրողները ձերբակալվել էին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեղադրանքով: Ի դեպ չնայած նրանք ձերբակալվել էին «ԻՊ»-ին աջակցելու կասկածանքով, սակայն դատարանում նրանց մեղադրանք էր առաջադրվել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ կապ ունենալու համար: Բանտում 3 օր անցկացնելուց հետո այսօր թուրքական դատարանը քննարկել է լրագրողների փաստաբանի դիմումը և որոշել նրանց ազատ արձակել:
Հիշեցնենք, որ այսօր Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ կոչ էր արել Թուրքիային ազատ արձակել լրագրողներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |