Իրավական10:17, 03 Սեպտեմբեր 2015
Մեծ Բրիտանիան Թուրքիային կոչ է անում ազատ արձակել Դիարբեքիրում ձերբակալված բրիտանացի լրագրողներին
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում VICE News լրատվական ծառայության բրիտանացի լրագրողների և վերջիններիս ուղեկցող իրաքցի թարգմանչի ձերբակալման (օգոստոսի 27) կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ;
Թուրքական «bugun» թերթի լրատվական կայքն հղում անելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության հայտարարությանը, տեղեկացնում է հետևյալը.
«Մեծ Բրիտանիան ակնկալում է, որ Թուրքիան կկատարի միջազգային պայմանավորվածության շրջանակներում խոսքի ազատությունը պահպանման վերաբերյալ իր ստանձնած պարտավորությունները: Խոսքի ազատության և մամուլի նկատմամբ սահմանափակումներ թույլ չտալը յուրաքանչյուր դեմոկրատական հասարակության առանցքային տարրերից է: Թուրքիան Մարդու Իրավունքների Համաշխարհային հռչակագիրը ստորագրած երկրներից է: Ակնկալում ենք՝ թուրք պաշտոնյաները ցույց կտան, որ յուրացրել են պայմանագրրով ստանձնած պարտավորությունները»:
Նշենք, որ այս հայտարարությունեից առաջ «Համաշխարհային Համաներման կազմակերպությունը», (Amnesty International), ինչպես նաև «Միջազգային գրողների միությունը» Թուրքիային կոչ էր արել ազատ արձակել «VICE News»-ի աշխատակիցներին, ինչպես նաև Թուրքիայում անազատության մեջ գտնվող մի շարք լրագրողների:
Հավելենք նաև, որ լրագրողները ձերբակալվել էին, «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանն օգնելու մեղադրանքով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |