Տարածաշրջան08:55, 04 Սեպտեմբեր 2015
ԱՄՆ-ն պատրաստվում է Թուրքիայի որոշ շրջաններից տարհանել իր քաղաքացիներին

Շուտով Թուրքիայից դուրս կբերվեն Ինջիրլիքի ռազմաբազայի հարակից տարածքներում բնակվող ամերիկացի զինվորականների և Ադանայի ամերիկյան հյուպատոսարանի դիվանագետների ընտանիքները: Նրանց ուղևորության ծախսերը կհոգա ԱՄՆ-ի կառավարությունը:
Այս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը նշելով, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ Թուրքիայից դուրս բերման ենթակա ԱՄՆ-ի քաղաքացիների թիվը հասնում է շուրջ 900-ի: Նաև նշվում է, որ տարհանման մասին որոշումն առայժմ չի վերաբերում Թուրքիայի այլ տարածքներում բնակվող ԱՄՆ-ի քաղաքացիներին:
ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկացրել է, որ թեև դիվանագետների ընտանիքները կտարհանվեն, բայց Ադանայի ամերիկյան հյուպատոսարանը կշարունակի գործել:
Թեմայի վերաբերյալ հայտարարություն կատարած Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուքը և Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները հայտարարել են, որ այս որոշումը որևէ նոր իրադրությամբ պայմանավորված չէ և միայն պրոֆիլակտիկ բնույթ ունի:
Ամերիկյան «Associated Press» (AP) լրատվական գործակալությանը հղում կատարող թուրքալեզու աղբյուրը նշում է, որ զինվորականների ու դիվանագետների ընտանիքների՝ Թուրքիայից դուրս բերելու առաջարկը կատարվել է ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլովի կողմից՝ այն բանից հետո, երբ Իսլամական Պետությունը (ԻՊ- İŞİD) սպառնացել է հարձակվել Ինջիրլիքի ռազմաբազայի վրա:
Նշվում է, որ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերն արդեն հաստատել է առաջարկը: Ըստ ստացված տեղեկությունների՝ ԱՄՆի քաղաքացիների տարհանման որոշումն առաջիկայում կարող է վերաբերել նաև Թուրքիայի այլ շրջաններում գտնվող զինվորականների և դիվանագետների ընտանիքներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |